Հաշվի առնելով Ֆրանսիական համալսարանի ներկայիս ճգնաժամը, ինչպես նաև այն հանգամանքը, որ տարիներ շարունակ եղել եմ այդ համալսարանի լավագույն ուսանողներից և վարել ակտիվ հասարակական կյանք, ցանկանում եմ որոշակի պարզաբանումներ տալ և մատնանշել ելքի ուղիներ:
Համակարգային խնդիրներ: Համալսարանում տիրող իրավիճակը լավագույնս բնորոշվում է կառավարման ոլորտում հայտնի §Խաշած գորտի սինդրոմով¦, (syndrome de Grenouille ébouillantée). Երբ գորտը դնում են կաթսայի մեջ և ջուրը աստիճանաբար տաքացնում, գորտը չի նկատում ջրի տաքանալն ու վերջում սատկում է: Իսկ ահա երբ գորտին նետում են տաք ջրի մեջ, նա միանգամից զգում է ջրի ջերմաստիճանը և իսկույն ցատկում կաթսայից: Ցավոք մեր համալսարանի աշխատակիցները, հանդիսանալով աստիճանաբար վատ
... Շարունակությունը...
"Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիա” ՀԿ -ն նախաձեռնել է իրական /ոչ վիրտուալ/ ստորագրահավաք, մասնակցելու համար այցելեք Ամիրյան 3, Segafredo սրճարանի դիմաց ժամը 18:00-20:00 :
Ստորագրահավաքին կարելի է մասնակցել նաև ինտերնետի միջոցով՝ ձեր տանից, տպեք բլանկը, ապա այն լրացնելուց հետո, scan արեք և ուղարկեք student.ufar@gmail.com (ուսանողների համար) կամ aufa.armenia@gmail.com(շրջանավարտների համար) հասցերից որևէ մեկին:
Մենք սիրով կփոխանցենք կազմակերպիչներին(student.ufar@gmail.com-ին ուղարկվածները):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Ստորագրահավաքը տևելու է մինչև Հունիսի 7-ը.
Ըստ բազմաթիվ աղբյուրների սույն թվականի մայիսի 23-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը ականատեսների ներկայությամբ հայհոյել և հարվածել է ուսանողական տարիներին բարձր առաջադիմությամբ և ուսանողական կյանքում ակտիվությամբ աչքի ընկնող մի շրջանավարտի, ինչին ականատես են եղել ուսանողներ և համալսարանի վարչակազմի անդամներ:
Նման պահվածքը ոչ միայն վայել չէ մեր "ալմա մատեր”-ի պաշտոնատար անձին, այլև անհանդուրժելի երևույթ է և չի կարող մնալ անպատիժ: Ֆրանսիական համալս
... Շարունակությունը...
2011թ. մայիսի 11-ին հրապարակված Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով բավարարվել է Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի թվով 12 ազատված դասախոսների հայցը` նրանք վերականգնվել են զբաղեցրած նախկին պաշտոններում, հօգուտ իրենց համալսարանից պետք է բռնագանձվի միջին աշխատավարձ պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև դասախոսներին պետք է վճարվի 2004-2009թթ. աշխատած ժամանակաշրջանի համար պակաս վճարված արձակուրդային գումարը 4.154.058 ՀՀ դրամի չափով:
Վճարելով այս գումարը, համալսարանը պետք է զուգահեռաբար պետության առջև կատարի նաև իր հարկային պարտավորությունները: Համալսարանից հօգուտ հայցվորների պետք է բռնագանձվի նաև 82.440 ՀՀ դրամ` որպես դատական ծախս
... Շարունակությունը...
Այսօր Ֆրանսիական համալսարանի աշխատանքից ազատված դասախոսների ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը (նկարում ձախից առաջինը) Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին ներկայացրեց Ակբա բանկից ստացված տեղեկանքն իրենց փոխանցված գումարների վերաբերյալ: Ըստ այդ տեղեկանքի` 2004 թվականից սկսած համալսարանը դասախոսներին արձակուրդային վճարներ տվել է ընդամենը 2 տարի, այն էլ` որոշ դեպքերում ոչ թե 48, այլ 24 օրվա համար:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին համալսարանի ներկայացուցիչը դատարանին էր ներկայացրել վարչաֆ
... Շարունակությունը...