ՀՖՀՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Կիրակի, 15/Դեկ/19, 21:50
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Guest | ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ (RSS)
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» Site menu

» ՀԱՐՑՈՒՄ
Ձեր կարծիքով ֆրանսիական համալսարանում
Պատասխանողների ընդհանուր քանակ : 44

» ՆՈՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

Main » Մտահոգություն

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՈՐԴԻՆ

Աղբյուրը՝ http://iravaban.net

Հայաստանում մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի որդին՝ Ալեքսանդր Հարությունյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Հայաստանում ֆրասիական համալսարանում իր սովորած տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և ընդդիմադիր հայացքներ ունեցող դերասան Վարդան Պետրոսյանին Հայաստանում ֆրասիական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը չթողնելուն: Նա գրում է.

«Հարգելի ՀՖՀՀ ղեկավարություն, մասնավորապես պարոնայք Ալեքսանդր Մար ... Շարունակությունը...

Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 3590 | ԱՄՍԱԹԻՎ: 17/Մար/13 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)

Ֆրանսիական համալսարան՝ գեղեցիկ փաթեթավորմամբ գավառամտություն


Maxinfo
Ստորև հրապարակում ենք Maxinfo-ի էլ-փոստին ստացված նամակը

Մի քանի տարի առաջ, երբ խոսք էր գնում ավագ զավակիս մասնագիտական կողմնորոշման մասին, ընտանիքով հնարավոր տարբերակներ քննարկելուց հետո ընտրությունը կայացրեցինք հօգուտ Ֆրանսիական համալսարանի: Անմիջական շրջապատում կային երիտասարդներ, ովքեր կամ արդեն ավարտել էին, կամ դեռ սովորում էին այդ բուհում և դրական էին արտահայտվում՝ չնայած առկա որոշ մանր-մունր խնդիրների: Երեխաս ընդունվեց և շատ գոհ էր, նույնիսկ հպարտ այդ բուհի ուսանողը լինելու համար: Սակայն ուրախությունը երկար չտևեց: Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ամրապնդվեց այն տպավորությունը, թե ուսանողներն այդ բուհում ծառայում են որպես փորձամուկ՝ դասացուցակներն անընդհատ փոփոխվում են, քննությունները կարող են պարունակել այնպիս ... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 1074 | ԱՄՍԱԹԻՎ: 22/Դեկ/11 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)

Որ քամիներն են ուղղորդում Ֆրանսիական համալսարանի առագաստները


Լրագրողների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել եմ, որ ինքս չեմ հասկանում, թե ինչ է ուզում պրն Նավոյանը: Իրավիճակը տարբեր դիտակետերից վերլուծելով` կփորձեմ իրավիճակը բնորոշել 4 կապիկների փոխաբերությամբ (մետաֆորով):

4 կապիկների գցում են մի վանդակ, որի մեջտեղում մի աստիճան կա: Աստիճանի վերևում կախված է բանանը, իսկ վանդակի վերին մասում դույլով ջուր է տեղադրված: Կապիկներից առաջինն, ով նկատում է բանանը, փորձում է բարձրանալ և վերցնել այն, սակայն բարձրանալիս դույլը շրջվում է և ջուրը թափվում ` թրջելով բոլոր 4 կապիկներին:

Որոշ ժամանակ անց երկրորդ կապիկն է փորձում բարձրանալ և կրկին ջուրը թափվում է, և բոլորը թրջվում են: Իսկ երբ երրորդն է փորձում մնացած կապիկները սկսում են ծեծել նրան և չթողնել, որ բարձրանա աստիճանը:

Ջրի արգելքը վերացվում է, կապիկներից մ ... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 884 | ԱՄՍԱԹԻՎ: 11/Սեպ/11 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)

Ֆրանսիական համալսարանի պրոռեկտորը հայհոյել ու հարվածել է համալսարանի շրջանավարտին


news.am
Ֆրանսիական համալսարանում երեկ` մայիսի 23-ին համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը վիճել, ապա հարվածներ է հասցրել համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին:

Միջադեպին ներկա NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, երեկ Սոկրատ Մխիթարյանը անձնական խնդրով հանդիպել է Արայիկ Նավոյանի հետ, որի ընթացքում նա ձայնը բարձրացրել է համալսարանի շրջանավարտի վրա` դուրս հրավիրելով իր սենյակից, իսկ Սոկրատն էլ ասել է` հանգիստ խոսացեք: «Վեճ է տեղի ունեցել: Պրոռեկտորը նրան է վիրավորել, իսկ համալսարանի շրջանավարտն էլ ասել է` «էդ ոնց եք հաբռգել», ինչ ուզում, անում եք: Դրանից հետո Արայիկ Նավոյանը հարվածել է Սոկրատ Մխիթարյանին: Այս ամենը արձանագրել է տարած ... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 1177 | ԱՄՍԱԹԻՎ: 24/Մա/11 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (2)

Ֆրանսիականի գերիները


hraparak.am

Այս տարի ամբողջ հանրապետությունում բուհական ընդունելություն չի լինելու, քանի որ ավարտական դասարան չկա: Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ դպրոցներում սկսեցին երեխաներին մեկ դասարան «թռցնել», քանի որ դպրոցները դարձել էին 12 տարի: Հիմա արդեն եկել է այն տարին, երբ հերթը հասել է «չթռած» երեխաներին, ովքեր փոխադրվել են 12-րդ դասարան, եւ այսպիսով ընդունվելու ենթակա երեխա չկա:

Ֆրանսիական համալսարանը փող աշխատելու նոր միջոց է գտել: Պատճառաբանելով Ֆրանսիայի դեսպանատան ընդունած նոր բալային համակարգը՝ ավարտական կուրսի ուսանողներին թողնում են նույն կուրսում: Վրդովված ուսանողները դիմում են գրել՝ բացատրություն պահանջելով, թե ինչ է կատարվում: Երեխաները 5 օրում 10 քննություն էին հանձնել դեռեւս ապրիլի կեսերին:

Քննություններ ... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 1307 | ԱՄՍԱԹԻՎ: 22/Մա/11 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 1.0/1 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)

ԲՈՄԺԻԼԻԱԿԱՆԸ

Եվ Տիկին Մորզելեկը կամեցավ.« Թո՛ղ ԲՈՄԺ լինեն», և ԲՈՄԺ եղան հարյուրավոր ուսանողներ:

Ամեն դասամիջոցին նրանք թափառում են համալսարանի մոտակայքում սննունդ գտնելու, իսկ գտնելուց հետո՝ սնվելու տեղ գտնելու համար:

Նունե հրեշտակն ավելի թեժացրեց վերադասի կամքը, և ու նզովեց նրանց դասացուցակը. ու այնպես եղավ, որ ամեն դասամիջոցին հինգերորդ հարկիններն իջնում են երկրորդ հարկ, իսկ երկրորդ հարկինները բարձրանում՝ հինգերորդ: Ու զրկեց նրանց լսարանի տեղն իմանալու հնարավորությունից, և նրանք ամեն դասից հետո խարխափում են համալսարանի մտավոր խավարում՝ իրար հարցուփորձ անելով, թե որն է հաջորդ կացարանը: Եվ կացարանը գտնելուց հետո հայտնաբերում են, որ դա զբաղված է արդեն այլ՝ իրենց նմաններով: Ապա գրավելով այլ կացարան, մի հարմար ննջելու տեղ են փնտրում, քանի որ Մորզելեկը կամեցավ նաև աչք փակել ժամասպան դասախոսների վրա:

… Եվ այսպես ... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 1658 | ԱՄՍԱԹԻՎ: 08/Փետ/11 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 4.0/4 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (5)

Յա՜խկ, էլի դրա դասն ա... Ուռա՜ա կինո ենք նայում


Շատ վաղուց, երբ դեռ շատ թանկ էին հեռուստացույցները, բիզնես-միտք առաջացավ մի մարդու գլխում, որ կարելի է հավաքել այն մարդկանց, որոնք հեռուստացույց չունեն և ժամավճարով հեռուստադիտումներ կազմակերպել. այսպես առաջացավ հեռուստացույցով գումար վաստակելու առաջին բիզնես-միտքը:

  Համաշխարհային համանման տափակ գյուտերի զինանոցին ՀՖՀՀ-ի դասախոսները ավելացրել են իր ցինիզմով և ջայլամականության տեսանկյունից նմանակը չունեցող ևս մեկ նմուշ, որը լայն տարածում ունի լեզվի դասախոսների շրջանում:

    Դրա էությունը կայանում է նրանում, որ հեռուստացույց դիտելու (այսինքն դասաժամի) համար ուսանողը վճարում է համալսարանին, համալսարանն էլ՝ այդ գումարը փոխանցում դասախոսին, դասախոսն էլ հենց այդ նույն համալսարանի հեռուստացույցով կինոդիտում է կազմակերպում նույն ուսանողի համար՝ խուսափելով դասի լիարժեք անցկա ... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 2285 | ԱՄՍԱԹԻՎ: 28/Նոյ/10 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 3.0/2 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (4)

«Ֆրանսիականի» ֆենոմենը


aravot.am
lragir.am(english version)

Իրենց իրավունքների համար պայքարող դասախոսները միություն են ստեղծել

Հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը ապօրինաբար աշխատանքից ազատեց 29 դասախոսների՝ տարբեր ամբիոններից, աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ: Ի սկզբանե այդ որոշումը հակաօրինական էր, քանի որ նշված պայմանագրերը կնքվել էին մեկ տարի ժամկետով՝ 25.10.2007-01.09.2008թթ. եւ ժամկետը լրանալուց հետո դասախոսների հետ շարունակվել են աշխատանքային հարաբերությունները, հետեւաբար, ՀՀ աշխատանքային օրենսդրության հա ... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 1155 | ԱՄՍԱԹԻՎ: 26/Նոյ/10 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)

ԴԺՎԱՐ ՉԷ ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՍՏԵՂԾԵԼ

Lragir.am
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ֆրանսիական համալսարանի աշխատանքից ազատված դասախոսների հայցադիմումի նախաքննությունը: Համալսարանի ներկայացուցիչ Հրանտ Գրիգորյանը դատարանին ներկայացրեց հաշվապահությունից վերցված տեղեկանքը, որտեղ արձանագրված են վերջին 7 տարիների ընթացքում դասախոսներին վճարված աշխատավարձերն ու արձակուրդայինները:

Համալսարանի տրամադրած տեղեկանքն ու դասախոսների ներկայացրած բանկային քաղվածքը հակասում են իրար: Բանկից վերցված տեղեկանքում նշված է, որ դասախոսներին արձակուրդային վճարներ համալսարանը տվել է միայն 2007-ին եւ 2010-ին, իսկ համալսարանի հաշվապահության կազմած տեղեկանքում նշված է, թե դասախ ... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 822 | ԱՄՍԱԹԻՎ: 26/Նոյ/10 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՐԿՂԻԿ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արմեն Դանիելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Ֆրանսիական համալսարանի նախկին դասախոսներն ընդդեմ ռեկտորի գործով երկրորդ նիստը:

Նիստի ժամանակ հայցոր կողմի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը ներկայացրեց հայցադիմումը, որով դասախոսները պահանջում են իրենց վերականգնել աշխատանքում, հարկադիր պարապուրդի մատնվելու համար վճարել իրենց` միջին աշխատավարձի չափով, ինչպես նաև վճարել չվճարված արձակուրդային գումարները և հեռացված դասախոսների աշխատանքային գրքույկները լրացնել պատշաճ կերպով: Հայցապահանջը, ... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 902 | ԱՄՍԱԹԻՎ: 26/Հոկ/10 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)

1 2 3 4 5 »
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.3520,Ռեպլ.20,Գն.4.1/60)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
28/Սեպ/19 23:56 .. Sevak IKM 2019 
Շատ լավ մարդէ, անկրկնելի դասախոս։ Իրան կուրսով շատ սիրում ենք։ Շատ լավ...

06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Դեկտեմբեր 2019  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2019