ՀՖՀՀ Ուսանողներ
Ձորեքշաբթի, 24/Հուն/18, 07:51
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Դասի (դասաժամի) անհետաքրքիր լինելու հարցում մեղավոր է...
Պատասխանողների ընդհանուր քանակ : 107

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2010 » Ապրիլ » 17 » Տեխնիկայի անտեր վիճակը…
Տեխնիկայի անտեր վիճակը…
00:43
Տեխնիկայի անտեր վիճակը…


Այսօր շատ ուսաումնական հաստատություններ կերազեն ՀՖՀՀ-ի նման տեխնիկական ապահովվածություն ունենալ, սակայն կարևորը ոչ թե ունենալն է, այլ պահպանելը:

  Պատասխանատուները տեխնիկայի հետ վարվում են ինչպես իրենց թշնամու կոշիկի: Համակարգչային լսարանները երբեք հսկողության տակ չեն լինում, ով ուզում, մտնում է, ինչին ուզում, ինչ ուզում, անում է, և արդյունքում տեխնիկան, չգիտես ինչու, շատ արագ է մաշվում, փչանում է, որի վառ օրինակն են 5 րոպեն մեկ «գիտակցությունը կորցնող» թանկարժեք պրոյեկտորնեըը: Դրա համար գոյություն ունի շատ հասարակ մի լուծում՝ տեսախցիկի տեղադրումը, որն ամբողջ աշխարհում հայտնի է, թե ինչքան արդյունավետ են դրանք նման պարագայում:

Ինտերնետ կապը խղճուկ է, գերադասելի է այն չօգտագործել, քան դրա հետ տանջամահ լինել: Այնինչ ամսական 10 000-ից 20 000 դրամ ներդնելով՝ հնարավոր կլիներ կազմակերպել նմանը չունեցող ինտերնետային գերարագ ցանց:

Ծրագրային ապահովվածությունը կաղում է: Տեղադրված ծրագրերը լեգալ չեն (Crack արված են): Համալսարանում դեռ շարունակում են օգտագործվել գողացված ծրագրային փաթեթներ, ինչպիսին Microsoft Office 2003-ն է, Windows XP, որը իր հերթին համակարգիչները դարձնում է անկայուն՝ ժամանակ առ ժամանակ խնդիրներ ստեղծելով օգտագործողի համար (չհաշված որ սրանք բարոյապես մաշված ծրագրեր են, օր.՝ XP օպերացիոն համակարգը թողարկվել է 2001 թվականին):

Ինտերնետային զննարկիչը (բրոուզերը) IE-ի 6-րդ տարբերակն է, հիշեցնենք՝ դա մոտ 10 տարվա հնությամբ ծրագիր է, այժմ արդեն հրապարակվել է դրա N8-րդ տարբերակը, որ որակապես և տեխնիկապես լրիվ ուրիշ բոստանի գազար է:

Համակարգիչներում չկան հասարակ լեգալ անտիվիրուսներ, ինչը նման հաստատության համար ուղակի խայտառակություն է:

  Եթե համակարգիչների ներսում վխտում են վիրտուալ վիրուսները, ապա դրսում՝ կենսաբանականները: Տեխնիկան թե՛ դրսից, թե՛ ներսից կեղտի մեջ կորած է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոշին համար 1-ին թշնամին է ինչպես համակարգչի, այնպես էլ մարդկանց համար, համակարգչային լսարանները կարելի է գնահատել որպես ամենավտանգավոր վայրը (հիշեցնենք, որ ամբողջ 6 հարկանի համալսարանի մաքրությամբ զբաղվում է ընդհամենը 3 թե 4 հավաքարար):

Բացի փոշին ուշադրության է արժանի նաև այն հզոր ճառագայթումը, որ ուսանողը ստանում է այդ կատոդային մոնիտորներից, որոնց դարն արդեն 10 տարուց ավել է՝ անցել է, այդ մոնիտորներից մի քանիսը նույնիսկ իրենց գույներից մի քանիսը կորցրել են սակայն նորերով չեն փոխարինվում: հետաքրքիրն այն է որ երբ բանը հասնում է հյուրեր ընդունելուն, ապա շոկոլադե շատրվաններով թանկարժեք սեղաններ են բացվում:

Ինֆորմատիկայի լսարանի կանոնակարգը՝ քաղված ներքին կանոնակարգից.

«Ինֆորմատիկայի լսարանները

Ինֆորմատիկայի լսարաններն ունեն իրենց կանոնակարգը, որտեղ սահմանված են լսարանից օգտվելու ժամանակացույցը, համակարգիչներից և տեղադրված ծրագրերից, ինչպես նաև էլեկտրոնային հասցեներից և Ինտերնետից օգտվելու կանոնները: Բանավոր նախազգուշացումից և խախտած կանոնների հիշեցումից հետո լսարանի պատասխանատուները կարող են դուրս հրավիրել լսարանից այն ուսանողներին, ովքեր չեն պահպանում կանոնակարգը: Գույքի փչացման դեպքում ուսանողը պարտավոր է վճարել՝ գույքը կրկին գնելու համար պահանջվող գումարը:»


Մենք սա չենք վերաշարադրի, քանի որ ամբողջությամբ անիմաստություն է հետևյալ 3 պատճառներով՝
(պարբ.1) լսարանները չունեն իրենց կանոնակարգը, եթե չհաշվենք «ուշադրություն» վերնագրով անստորագիր, չկնքած թղթիկները, որոնք ով ասես կարող էր փակցնել. չկա բոլորին տեսանելի տեղում «կանոնակարգ» վերնագրով թերթիկ:
(պարբ.2) լսարանի պատասխանատուները ֆիզիկապես չեն կարող դուրս հրավիրել չեղած կանոնակարգը խախտողներին, քանի որ իրենք էլ չկան. լսարանում երբևիցե հսկիչին նմանվող էակներ չեն դեռ չեն հայտնաբերվել:
(պարբ.3) Այս մասին ամեն անգամ ներքին կանոնակարգում գրելը նշանակում է, որ դրա գրողը բացի անմիզապահության լուրջ խնդիրներից (ինչպես ճաշարանին վերաբերող կանոնադրության վերլուծության արդյունքում պարզվեց) ունի նաև սկլերոտիկ խանգարումներ. ամեն սենյակի կանոնակարգում այս միտքը գրել է
(ներքին կանոնակարգի 3 կետի 1-ին պարբ. / ճաշարանի վերաբերյալ բաժնի վերջին պարբ. /սպորտային դահլիճին վերաբերող մասում վերջին պարբ. / ինֆորմատիկայի լսարաններին վերաբերող մասի վերջին պարբ.):

  Իսկ թե ինչու է ստեղծվել այսպիսի իրավիճակ, պատասխանը պարզ է, որ որոշ պատկան մարմիններ այդ թվում և նրանց ղեկավարությունը, մեղմ ասած, անգործության են մատնված, կամ էլ հավանաբար գումարներն իրենց գրպաններն են դնում, դրա համար էլ, երբ այցելում ես իրենց սենյակներ, չնաշխարհիկ ճոխության ու լոդրության բուրմունքը երեսիդ է խբում:
Թեման: Մտահոգություն | դիտված է: 1605 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 5.0/1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 8
+1   Spam
8 Name   (27/Ապր/10 15:32)
Yes menak mi ban em uzum asel, vor indz spanum a ed "ushadrutyun" anunov txtikum patuhanneri bacel-pakelu orensdrakan kargavorum@. asenq usanox jan qrtinqi hotic u shogic xexdvi bayc patuhan@ chbaces

0   Spam
1 tiko_com   (24/Ապր/10 17:18)
"Այնինչ ամսական 10 000-ից 20 000 դրամ ներդնելով՝ հնարավոր կլիներ կազմակերպել նմանը չունեցող ինտերնետային գերարագ ցանց: "
es vortegh tenc ezhan internet ka? te nkati unes mi hamakargchi hamar?

0   Spam
2 ufarstudent   (24/Ապր/10 20:48)
Ոչ, բոլորինը միաժամանակ.

1/4 Մբիթ/վրկ 8 000 դր

1/4 Մբիթ/վրկ 15 000


0   Spam
3 tiko_com   (24/Ապր/10 23:49)
biggrin indz tvum e, vor gner@ lav ches usumnasirel...
Mer himnarkum motavrapes 15 hamakarkich ka, menk arminco-um vcharum enk 100 000 amis@, normal interneti hamar.

0   Spam
4 ufarstudent   (25/Ապր/10 12:12)
Գներն ուսումնասիրելու կարիք չկա, ուղակի պետք է պարզ թվաբանություն կատարել.

Կայք բացելու համար 65kb/s-ն էլ բավական է(հեռախոսի գծով միանալու կրկնակի արագությունն է), 1024Kbit(1Mbit)/64=16 համակարգիչ (եթե միաժամանակ 16-ն էլ օգտվեն), այնինչ 8000 դրամանոցի դեպքում արագությունը 1024-ից մինչև 4096 է.


0   Spam
5 tiko_com   (25/Ապր/10 13:18)
Es masnaget chem, baic indz tvuma vor da etkan hesht chti
Et situm, vori link@ drel es, ka mi kani hat tarberak nuyn aragutyunov
1/2 Մբիթ/վրկ 12 000
1/2 Մբիթ/վրկ 60 000
1/2 Մբիթ/վրկ 105 000
Es vagh@ mer IT masnagetic kharcnem, da incha ev inchu ka ed tarmebutyun@. Da indz hetakrkrec.
Ev mihat el harc. Inchu bazmapatkum es 16-ov. Indz tvuma, vor UFAR-um 100 hamakargchic avel e.

+1   Spam
6 tiko_com   (25/Ապր/10 13:35)
u mihat el avelacnem, vor 1/4 Mbit = 256kbit
ete ko hashvarkov naenk, stacvum e 4 hamakargchi hamar

0   Spam
7 ufarstudent   (26/Ապր/10 23:10)
Սա չէ որ պետք է ուշադրության արժանանա, վերոնշյալ հոդվածի մեջ կան այնպիսի աղմկահարույց աղաղակող նույնիսկ քրեական խախտումների մասին վկայակոչումներ, որոնք արժանի են ավելի մեծ ուշադրության քան ինտերնետի սակագները: Էլ չասած որ ֆրանսիական ORANGE ընկերությանը դիմելու դեպքում վստահ եմ, որ վերջինս սիրով կհովանավորի իր «զեմլյակ» բուհին մեծ արագությամբ և 0 դրամանոց ինտերնետով:

1/4 մեգաբիթը թվացել էր 1024-ից մինչեւ 4096 ի նկատի ունեն, քանի որ շուկայում ամեն ինչ նորմալ թվերով են գրում(1/4Mbs-ը գրում են 256kbs), թյուրիմացությունը այդտեղից է առաջացել:

Չնայած որ կա նաև Բիոնեթ ընկերությունը , որն առաջարկում է իր սակագները, որոնք որոշ չաշփով մոտ են հոդվածում նշվածին, և մատչելի են (U-1024 փաթեթը ընդհամենը 10 000 դր. ավել գումարով՝ 30 000):

Սրանք էլ վատ առաջարկներ չեն՝
-(U!Net Highway - 4 Mbps 37000 դրամ)

-(Unet Enterprise Starter - 1 Mbps 45000 դրամ)


Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 5.0 ԲԱԼ/1 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.1602,Ռեպլ.0,Գն.0.0/0)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2010  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2018