ՀՖՀՀ Ուսանողներ
Հինգշաբթի, 18/Հոկ/18, 18:50
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Ձեր կարծիքով ո՞ր տեսակի քննության ժամանակ ավելի ազատ և ամբողջականորեն կներկայացնեք Ձեր գիտելիքները:
Պատասխանողների ընդհանուր քանակ : 251

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2009 » Հօկտեմբեր » 9 » Պատկերը դրսից...
Պատկերը դրսից...
21:26
ՀԱՅԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻՆ ՄԱՏՆԵՐԻ ՎՐԱ ԵՆ ՖՌՌԱՑՆՈՒՄ
Իրավիճակը Ֆրանսիական համալսարանում գնալով լրջանում է

«Չորորդ իշխանություն», No71 Հոկտեմբերի 8

Մեր թերթի սեպտեմբերի 23-ի համարում «Կրթության նախարարի ձեռքը չի հասնում, իսկ Ֆրանսիան հեռու է» վերնագրի ներքո անդրադարձել էինք Հայաստանի Ֆրանսիական համալսարանում տիրող բարքերին, ավելի որոշակի՝ այդ բուհի իրավաբանական ֆակուլտետի ընդունելության քննություններին: Ընդգծել էինք, որ այս տարի Ֆրանսիականի զրո կուրսում սովորած 85 երեխաներից ուղիղ 50 հոգին ընդունվել են իրավաբանական ֆակուլտետ, որտեղ ընդհանուր տեղերի քանակը 60-նն է եղել. այսինքն՝ դրսի դիմածներից 10 մարդ է հնարավորություն ունեցել ընդունվելու: Խմբագրություն այցելած որոշ դիմորդների ծնողներ մեզ պատմել էին, թե զրո կուրսից մեծ թվով մարդիկ են ընդունվել, քանի որ նրանք նախապես՝ ուսուցման ընթացքում, թեստերը գրել են: Միաժամանակ համալսարանի ղեկավարությունը հրաժարվել էր ծնողներին տրամադրել նախօրոք խոստացված բանավոր քննության տեսաձայնագրությունը:

Ֆրանսիացի ռեկտոր Անն-Մարի Շլոսերն այդպես էլ հրաժարվել էր կատարել ծնողների պահանջը՝ խախտելով ոչ միայն դիմորդների բողոքարկման իրավունքը, այլ նաեւ որեւէ միջոց չձեռնարկելով հասկանալու, թե, ի վերջո, ինչ է կատարվել իր ղեկավարած բուհում: Ծնողների փոխանցմամբ՝ Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գրիգոր Բադիրյանը, որը ներկա է եղել իր իսկ ղեկավարած ֆակուլտետի ընդունելության քննություններին, մասնակցել է քննությունների կեղծման մեխանիզմի մշակմանը: Այս մասին ավելի որոշակի մեզ պատմեց մի դիմորդ, որի դիտարկմամբ, իրեն ցածր են նշանակել բանավոր քննությունից այն դեպքում, երբ ինքը շատ լավ է պատասխանել: Վերջինս փորձել է դա ապացուցել տեսաձայնագրությամբ, սակայն համալսարանը այդպես էլ չի տրամադրել ձայնագրությունը: Դիմորդի անուն-ազգանունը չենք հրապարակում, քանի որ վերջինս դեռեւս շարունակելու է պայքարել եւ մտավախություն ունի, որ հաջորդ տարի նրան կարող են խոչընդոտել ընդունվել համալսարան:

«Քննության մթնոլորտ հանգիստ էր: Տպավորությունն այնպիսին էր, որ ամեն ինչ նորմալ է: Երեխաների մոտից հենց սկզբից վերցրել էին բջջային հեռախոսները, հետո քննասենյակում պարզվեց, որ մի քանիսի մոտ մնացել են հեռախոսներ: Այդ երեխաներին ընդհանրապես դուրս հանեցին քննություններից, եւ մի քանի անգամ զգուշացրեցին, որ նման բան չի կարելի», գրավոր քննությունների մասին ասաց մեր զրուցակիցը: Բանավոր քննության սուբյեկտիվության մասին էլ նա խոսեց իր օրինակով. «Բանավոր քննության մասին կարող եմ իմ օրինակով խոսել: Այնպիսի վիճակ էր, որ երբ ես խոսում էի, ինձ հարց տվողը ուղղակի պտտվում էր եւ սկսում էր կողքինների հետ խոսել, ծիծաղել: Տպավորություն էր ստեղծվել, որ իրենց ընդհանրապես չի հուզում իրենց տված հարցի պատասխանը, չնայած իմ ընկերները, որոնք ընդունվում էին զրո կուրսից, զգուշացրել էին, որ նման բան կարող է լինել, որ էդպես՝ հատուկ սադրելու համար, կարող են պտտվել, խոսել, քեզ ուշադրություն ընդհանրապես չդարձնել: Երբ ես հարցին պատասխանեցի, Գրիգոր Բադիրյանը պտտվեց եւ սկսեց ֆրանսիացուն ինչ-որ բան ասել եւ ծիծաղել: Ֆրանսիացին զարմացած նայեց Բադիրյանին: Բանավոր քննությանը մասնակցում էին 4 հոգի՝ մեկը՝ իրավունքի մասնագետ, մյուսը՝ Գրիգոր Բադիրյանը, եւ ֆրանսիացին, որն ինչ-որ երիտասարդ տղա էր՝ հազիվ 21-22 տարեկան, ու թարգմանիչը: Ինձ ոչ մի բան չի ասվել, ես չեմ իմացել, թե ով ինձ քանի միավոր է նշանակել, թե իմ պատասխաններից յուրաքանչյուրը քանի միավոր է գնահատվել: Այնտեղ ամեն հարցի համար գնահատական է դրվում»:

Ձեզ ի՞նչ հարց են տվել. ի պատասխան դիմորդը պատմեց. «Օրինակ հարցրել են՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, թե՞ ոչ, նույն հարցը տվել են Ֆրանսիայի մասով: Ես պատասխանեցի, որ Ֆրանսիան ժողովրդավարական է, իսկ Հայաստանը դեռ աճելու տեղ ունի, բայց կարելի է ասել, որ՝ այո: Ինձ նախապես զգուշացրել էին, որ ես ընդդիմադիր բաներ չխոսեմ ու չանեմ, որովհետեւ իրենք հաստատ կկտրեն, դրա համար էլ այդպես պատասխանեցի: Ես կոնկրետ պատասխան չտվեցի այդ հարցին: Ես չգիտեմ, թե ինձ կոնկրետ ինչի համար ցածր նշանակեցին, բայց ես գիտեմ երեխաներ, որոնք ինձանից 10-20 միավորով հետ էին, եւ հենց հարցազրույցի շնորհիվ (իրենք, բնականաբար, զրո կուրսում են եղել) անցան առաջ»:

Դիմորդի պատմելով իրեն հարցեր են տվել, օրինակ, աշխարհագրությունից. «Ես շատ զարմացա, որովհետեւ իրավաբանական ընդունվող մարդու համար ընդհանուր տեղեկացվածության ստուգումը կարեւոր է, բայց անհասկանալի է, թե ինչու շեշտ դրեցին աշխարհագրության վրա: Տպավորություն էր ստեղծվել, թե ես աշխարհագրական ֆակուլտետ եմ դիմել: Հարցրեցին Ֆրանսիան շրջապատող ծովերի մասին, հետո թե՝ ասա Սեւ ծովը շրջապատող երկրները, ու քանի որ էնտեղ իրենք ծիծաղում եին, ես ուղղակի չկարողացա կենտրոնանալ ու պատասխանել: Ես շփոթվեցի, քանի որ չէի սպասում, որ աշխարհագրությունից հարցեր են լինելու: Աշխարհագրության հարցերը տալիս էր Գրիգոր Բադիրյանը: Ֆրանսիացին հարցրեց՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, թե՞ ոչ, հետո ասացին նշի մեկ ֆրանսիացի գրող: Ես նշեցի երկուսը՝ Վիկտոր Հյուգո եւ Անտուան Դը Սենտ Էկզյուպերի: Նրանք ասացին լավ ու անցան առաջ»:

Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը թեկուզ մամուլի միջոցով շարունակելու է պայքարել, քանի որ ուզում է, որ համալսարանի ղեկավարությունը կատարի իր խոստումը եւ տրամադրի տեսաձայնագրությունը: «Ռեկտորատը այնքան վստահ է իր ու իր արդարության վրա, որ չի էլ ուզում մեզ լսել: Իրենց համար մեկ է, մինչդեռ հայերը ֆրանսիացիներին մատների վրա ֆռռացնում են: Ես ունեմ ինձանից տարիքով մեծ ընկերներ, որոնք սովորում են Ֆրանսիական համալսարանում. նրանք էլ պատմում են, որ կոնկրետ Բադիրյանը, երբ ինչ-որ մեկին կանչում է դաս պատասխանելու, կարող է շատ ցածր գնահատել միայն այն սուբյեկտիվ պատճառով, որ ուսանողն իրեն դուր չի գալիս: Իսկ եթե ուսանողն իր «լյուբիմչիկներից» է, ապա Բադիրյանն ուղղակի գնահատական նշանակելու խնդիր չունի, եւ դնում է այն գնահատականը, ինչ որ ուսանողին է պետք: Թե համալսարանում սովորողների, թե դիմորդների կարծիքով վիճակը այդ բուհում գնալով բարդանում է. հայերը ավելի մեծ դեր են խաղում, իսկ ֆրանսիացիները նահանջում են: Հայերն են այնտեղ կայացնում բոլոր որոշումները, եւ սրանով, թերեւս, ամեն ինչ արդեն ասված է», եզրափակեց մեր զրուցակիցը:

Առաջիկայում մենք կներկայացնենք նաեւ պայքարի պատրաստակամություն հայտնած այլ դիմորդների եւ ուսանողների կարծիքները եւս:

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

Թեման: Մտահոգություն | դիտված է: 1690 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 5.0/3 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 0
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 5.0 ԲԱԼ/3 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Բոլոր ժպիտները
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.1296,Ռեպլ.3,Գն.3.2/16)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Հօկտեմբեր 2009  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2018