ՀՖՀՀ Ուսանողներ
Կիրակի, 18/Փետ/18, 03:20
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Ձեր կարծիքով, ինչքա՞ն ժամանակում պետք է ստուգվեն գրավոր աշխատանքները
Պատասխանողների ընդհանուր քանակ : 155

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2009 » Հօկտեմբեր » 16 » Նորից անկարգություններ
Նորից անկարգություններ
21:13
Բաց դիմում Պարոն Բադիրյանին


Հարգելի պարո՛ն Բադիրյան, այս կայքի բոլոր այցելուներին թվում է, թե կայքի ստեղծման նպատակը Ձեզ քննարկելն է,  ինչքան էլ փորձում ենք խուսափել դրանից, սակայն լինում են դեպքեր, երբ դա անհնար է: Քանի որ հիմնական  և առավել վնասակար թերացումների հեղինակը դուք եք լինում: Ամբողջ խնդիրը եղել է ուսանողների շրջանում կուտակված բացասական լիցքերի պարպման դաշտի ստեղծումը: Եթե շատերը մտավախություն ունեին, որ կայքի հիմնադրումը ծայրահեղականների բևեռացում կառաջացնի, ապա հիմա արդեն հասկանում են, որ կատարվեց ճիշտ հակառակը:

  Այս ամենն իրականում թուլացրեց դասախոսության և ադմինիստրացիայի հանդեպ ուսանողների մոտ կուտակվող բացասական լարվածությունը, որը բերեց դասախոսության և ադմինիստրացիայի որոշ անդամների մոտ ամենաթողության մթնոլորտի: Այսինքն` այժմ էլ այդքան չեն դժգոհում, նշանակում է` գոհ են, մենք էլ ինչ ուզենք, կանենք:

  Եվ ահա արդյունքում ստիպված ենք արձանագրել դասախոսական կազմի կարգապահական մակարդակի զգալի անկում, որը հիմնականում և ինչպես միշտ դրսևորվում է դասախոսների բացակայությունների և ուշացումների քանակի եռապատկմամբ կամ, ավելի ճիշտ, բազմապատկմամբ, որոնց թվին պատկանում եք նաև Դուք: Քանի որ դիմումը Ձեզ է ուղղված, կփորձեմ արձանագրել Ձեր կողմից թույլ տրված թերացումները, քանի որ դրանք Գրիգոր Բադիրյանի թերացումները չեն, այլ արդեն շատ շուտվանից Ֆրանսիական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի դեկանի՝ որպես համալսարանի ներկայացուցչի թերացումներ են: Այդ իսկ պատճառով, եթե ամսական միջինը 2-3 ժամ բացակայում եք և համարյա բոլոր դասաժամերին 20-30 րոպե ուշանում, ապա Ձեզ տեսնելով` ինչպե՞ս կվարվեն Ձեր ղեկավարած ֆակուլտետի շարքային դասախսոները: 
  Իհարկե, նույնը կանեն, և ՀԵՆՑ ՆՈՒՅՆՆ ԷԼ ԱՆՈՒՄ ԵՆ...

  Ելնելով վերոշարադրյալից` խնդրում ենք սխալ օրինակ չծառայել և առանձնակի ուշադրություն դարձնել այս հարցին առաջիկա շաբաթվա ընթացքում: 

 
Դիմողներ՝......ԱԲԳ...........  
 Ձեր և Ձեր ֆակուլտետի դասախոսների մշտական բացակայություններից և ուշացումներից ձանձրացած մի խումբ ուսանողներ:  



Թեման: Մտահոգություն | դիտված է: 963 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 5.0/1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 0
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 5.0 ԲԱԼ/1 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.3262,Ռեպլ.21,Գն.2.0/52)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Հօկտեմբեր 2009  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2018