ՀՖՀՀ Ուսանողներ
Հինգշաբթի, 18/Հոկ/18, 18:49
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Գնահատեք դասախոսությունների որակը
Պատասխանողների ընդհանուր քանակ : 104

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2009 » Հօկտեմբեր » 2 » Ներքին խնդիրների արտաքին կողմը...
Ներքին խնդիրների արտաքին կողմը...
01:23

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՁԵՌՔԸ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ,ԻՍԿ ՖՐԱՆՍԻԱՆ ՀԵՌՈՒ Է

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորորդ իշխանություն» No878 սեպտեմբեր 30

Վերջին շրջանում Հայաստանում ֆրանսիական համալսարանն անընդհատ հայտնվում է ինչ-որ ինտրիգային պատմությունների մեջ. ինչպես երեւում է, հայաստանյան տխուր բարքերն ու մեր կրթական համակարգին բնորոշ ախտերը ներթափանցել են նաեւ հիշյալ կրթօջախ: Այս բարձրագույն ուսումնական հաստատությունը ստեղծվել է ոչ վաղ անցյալում՝ 1995 թ.: Համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը, որը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, բաղկացած է Ֆրանսիայի եւ Հայաստանի Արտաքին գործոց նախարարությունների, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության ու Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ներկայացուցիչներից: Հենց սկզբից ընդգծենք, Ֆրանսիական համալսարանի ներքին մթնոլորտը եւ այստեղ տարիների ընթացքում հասունացող ինտրիգներն ու զարգացումները “արդյունավետ” դրսեւորվեցին այս տարվա իրավաբանական ֆակուլտետի ընդունելության քննություններին: (Մարկետինգի եւ կառավարման ֆակուլտետներում մրցույթը մեծ չէր, եւ դրական ցածր միավորներ հավաքած ուսանողները, մեծ մասամբ, ընդունվեցին): Ֆրանսիական համալսարանում ընդունելության քննությունները փոքր-ինչ տարբերվում են մնացած բուհերում իրականացվող քննություններից: Դիմորդներն այստեղ ոչ թե միասնական թեստային համակարգով են քննություն հանձնում, այլ “հաղթահարում” են համալսարանի կողմից մշակված սեփական թեստային համակարգը: Մասնավորապես՝ իրավաբանական ֆակուլտետի դիմորդները հանձնել են 5 քննություն՝ հայերեն, օտար լեզու, իրավունքի հիմունքներ, անցուդարձ (ստուգվում է դիմորդի ինֆորմացիայի իմացությունը) եւ բանավոր հարցազրույց: Նախ հայերենի թեստերի մասին պետք է ընդգծել, որ եթե 7-րդ դասարանի լավ սովորող երեխային բացատրեին թեստ կազմելու մեթոդոլոգիան, ապա բացառված է, որ նա այդպիսի թեստ կազմեր: Թեստերի՝ օբյեկտիվության բացարձակ բացակայության ու անգրագետ ձեւակերպումների մասին շուտով մոռացվեց, քանի որ առջեւում դեռ քննություններ կային: Իրավունքի հիմունքներ եւ անցուդարձ քննությունների ժամանակ բացահայտվեց մի շատ տարօրինակ երեւույթ, ինչն էլ հաստատեց այն իրողությունը, որ այստեղ եւս գործում է այն նույն արատավոր համակարգը, ինչը մնացած տեղերում: Բանն այն է, որ դիմորդների մեջ կային համալսարանի զրո կուրսից ընդունվող փայլուն, ինչպես նաեւ սովորական ընդունակություններով եւ անընդունակ երեխաներ: Նույն պատկերն էր նաեւ դրսից դիմած երեխաների մասով, միայն թե մի փոքր եւ շատ նշանակալի տարբերությամբ: Այս քննություններից դուրս գալով, զրո կուրսից դիմածները, երեխաներին բնորոշ անկեղծությամբ, հարազատների եւ մտերիմների ներկայությամբ խոստովանում էին, որ իրենք այդ թեստերը գրել են: Ի՞նչ է նշանակում դուք այդ թեստերը գրել եք՝ հարցե՞րն էին ծանոթ. ի պատասխան՝ երեխաները պատմում էին, որ թեստն ամբողջությամբ՝ հարցերի նույն հաջորդականությամբ, գրել են զրո կուրսում, երբ պարապում էին թեստերի վրա: Համաձայնվեք, որ միայն ծայրահեղ դեբիլները գրած թեստերից կկտրվեին (բավական էր մի փոքր մեխանիկական հիշողություն ունենալ պատասխանների ճիշտ տարբերակների դիմաց մեխանիկորեն “պտիչկաներ” դնելու համար): Արդյունքում՝ զրո կուրսում սովորած 85 երեխաներից ուղիղ 50 հոգինընդունվել են իրավաբանական ֆակուլտետ, որտեղ ընդհանուր տեղերի քանակը 60-նն է. այսինքն՝ դրսի դիմածներից 10 մարդ է հնարավորություն ունեցելընդունվելու: Ի դեպ՝ Ֆրանսիական համալսարանում ընդունվածների ցուցակներիցբացի, կան սպասողների եւ դուրս մնացածների ցուցակներ: Այս տարիսպասողների ցուցակում անգամ ամենացածր նիշերով վերջին տեղերը զբաղեցրածդիմորդները անցած տարի կարող էին համալրել իրավաբանական ֆակուլտետիվճարովի տեղերը, իսկ այս տարվա սպասողների ցուցակի առաջինհորիզոնականները զբաղեցրածները՝ 50 տոկոս զեղչով ընդունվածների տեղերը:Ավելի ուշ դիմորդների ծնողները սեփական հետաքննությամբ պարզել են, որընդունելության քննությունների ժամանակ կիրառվել է հետեւյալ մեխանիզմը:Բանն այն է, որ զրո կուրսի երեխաները, ավելի շուտ դասախոսական կազմիմեղքով, այդպես էլ տարվա ընթացքում ձեռք չեն բերել բավարարառաջադիմություն, ինչի արդյունքում՝ գիտելիքների ստուգման քննություններիժամանակ զրո կուրսի մեծամասնությունը տապալվել է: 85 երեխայից միայն 30-ն են կարողացել այդ քննությունները հանձնել: Սա նշանակում է, որ կոնկրետիրավաբանական ֆակուլտետի դեպքում զրո կուրսն իրեն չի արդարացրել, բայցպետք է եղել ինչ-որ ձեւով փրկել զրո կուրսի “պրեստիժը”: Ուստի՝ այս տարիհամալսարանի կլանը որոշել է ապացուցել, որ իրենց զրո կուրսը փայլունարդյունքներ է գրանցել: Նշենք նաեւ, որ զրո կուրսի վարձը կազմում է շուրջ400 հազար դրամ: Զրո կուրսից (թեստերը նախապես գրել տալով) դիմորդները մեխանիկորենընդունվել են Ֆրանսիական համալսարան, իսկ թե նրանցից քանիսը կավարտի՝ դեռհարց է: Ստացվում է, որ անգրագետներին բուհի զրո կուրսի “պրիստիժը”պահելու համար հնարավորություն է ընձեռվում ընդունվելու, որից հետո նրանքվճարում են առաջին կուրսի գումարը (400 հազարն արդեն վճարել են զրոկուրսում), բայց հետո՝ հենց առաջին սեմեստրից կտրվում եւ դուրս են մնում:Արդյունքում՝ մի կրակոցով Ֆրանսիական համալսարանի ղեկավարությունը միքանի նապաստակ է սպանում՝ նախ բարձրացնում է զրո կուրսի վարկանիշը(մեծանում է դիմորդների թիվը, ըստ այդմ՝ նաեւ դրամական հոսքերը),երկրորդ՝ առաջին կուրսեցիներից հավաքում է մեկ տարվա ուսման վարձերը,երրորդ՝ վարձերը վճարած, բայց անգրագետ ուսանողներին հենց առաջին կուրսիցդուրս է թողնում՝ հետագայում շուկային տալով համեմատաբար որակյալ կադրեր: Ինչ վերաբերում է անցուդարձի քննությանը, ապա այստեղ ավելի շուտ ստուգվելէ ոչ թե դիմորդի ինֆորմացված լինելու մակարդակը, այլ թե ֆակուլտետիղեկավարությունը ինչպես է վերաբերվում այս կամ այն փաստին: Հարցերի մեծմասը սկսվել եւ ավարտվել են թեստ կազմողների վերաբերմունքն արտահայտողսուբյեկտիվ շարադրումներով: Օրինակ՝ եղել է այսպիսի հարց. Զարուհի Փոստանջյանը վերջերս շատ է աչքի ընկնում. նա այս է արել, այն է արել,նման հայտարարություն է տարածել. այս ամենը նկարագրվել է, որպեսզիվերջում հարց դրվի՝ ո՞վ է Զարուհի Փոստանջյանը՝ պատգամավոր, տնայինտնտեսուհի եւ այլն: Կամ Խաչատուր Սուքիասյանը այս է արել, այն է արել,նրա “Բջնի” գործարանը այսինչ պատճառներով դրվել է աճուրդի. հարց՝ ով է Խաչատուր Սուքիասյանը: Բացի այս անցուդարձի քննության թեստերում զգալիտեղ են զբաղեցրել սպորտային լուրերի մասին հարցերը: Եվ եթե որեւէ դիմորդայդ տարի չի հասցրել սպորտային միջոցառումների հետեւել (էլ չենք խոսումայն մասին, որ կարող է հանկարծ սպորտով չի հետաքրքրվել առհասարակ), ապաէականորեն ցածր միավորներ է հավաքել թեստից. օրինակ, հարց է եղել, թե ՎիկԴարչինյանը ո՞ւմ է պարտվել, կամ Լեւոն Արոնյանը հերթական շախմատայինխաղից հետո համաշխարհային շախմատային ռեգիստրում ո՞ր տեղն է գրավել:Այսպիսի հարցերը գերակշռել են, ինչն էլ առաջացրել է դիմորդներիտարակուսանքը (բոլորովին այլ է, երբ խոսք է գնում, թե որքանով է դիմորդըտեղեկացված հասարակական-քաղաքական իրողություններին): Ի դեպ՝ այս տարվա ընդունելության քննությունների ժամանակ ֆրանսիացիռեկտոր Անն-Մարի Շլոսերը բացակայել է Հայաստանից, եւ հանրապետություն էվերադարձել միայն սեպտեմբերի սկզբին, երբ ամեն ինչ արդեն ավարտված էր:Բողոքարկումներն առ այսօր շարունակվում են: Հատկապես մեծ է բանավորքննություններից դժգոհողների բանակը: Առաջին տարին է, երբ բանավորքննությունները տեսանկարահանվել են: Բուհի ղեկավարությունը նախապեսխոստացել էր, թե ձայնագրություն-փաստը կարող են ծնողի, դիմորդի եւմասնագետի ներկայությամբ քննարկել ու վերջնական որոշման հանգել: Սակայն,օրերս, բուհից զանգահարել են բողոքարկողների բնակարաններ եւ ասել, թետեսանկարահանումները քննարկվել են, եւ դժգոհները փոստով կստանան իրենցհուզող հարցերի պատասխանները: Մեկ շաբաթ անց փոստով ստացվել է բուհիղեկավարության պատասխանը, որտեղ դիմորդին մեկ անգամ եւս տեղյակ են պահել,որ նա չի ընդունվել: Այսինքն՝ որեւէ մեկը չի հրավիրվել դիտելուձայնագրությունը, իսկ սա նշանակում է, որ բուհի ղեկավարությունը չիկատարել իր խոստումը, խաբել է ծնողին ու երեխային՝ բոլորին հասկանալիպատճառներով: Հայաստանում միջպետական բուհ կոչվածը, տվյալ պարագայում՝ Ֆրանսիականը,համահունչ է անվերահսկելի բուհ բնորոշմանը. ինչո՞ւ, որովհետեւ կրթությանեւ գիտության նախարարի ձեռքերը կարճ են՝ դրան չեն հասնում, իսկ Ֆրանսիանհեռու է:

Հ. Գ. Ավելացնենք, որ Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետիդեկանը Գրիգոր Բադիրյանն է, որը մասնակցել է իր իսկ ղեկավարած ֆակուլտետիընդունելության քննությունների կեղծման մեխանիզմի մշակմանը: Վերջինիս՝այդ հարցում ունեցած ակտիվ մասնակցությանն ու, առհասարակ, նրա կերպարինկանդրադառնանք առաջիկայում:


Թեման: Մտահոգություն | դիտված է: 1727 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 4.0/1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 1
0   Spam
1 Djgoh   (12/Հոկ/09 19:49)
Es es hodvats@ tertum ei kardacel. Es ur enq hasel, vor arden ZLM-nerum en mer masin grum. cool

Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 4.0 ԲԱԼ/1 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Բոլոր ժպիտները
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.3395,Ռեպլ.21,Գն.2.0/52)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Հօկտեմբեր 2009  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2018