ՀՖՀՀ Ուսանողներ
Շաբաթ, 26/Մա/18, 07:43
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Ո՞ր քննության տեսակն եք համարում առավել անաչառ
Պատասխանողների ընդհանուր քանակ : 243

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Սեպտեմբեր » 11 » Կապիկային քաղաքականություն
Կապիկային քաղաքականություն
14:23
Որ քամիներն են ուղղորդում Ֆրանսիական համալսարանի առագաստները


Լրագրողների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել եմ, որ ինքս չեմ հասկանում, թե ինչ է ուզում պրն Նավոյանը: Իրավիճակը տարբեր դիտակետերից վերլուծելով` կփորձեմ իրավիճակը բնորոշել 4 կապիկների փոխաբերությամբ (մետաֆորով):

4 կապիկների գցում են մի վանդակ, որի մեջտեղում մի աստիճան կա: Աստիճանի վերևում կախված է բանանը, իսկ վանդակի վերին մասում դույլով ջուր է տեղադրված: Կապիկներից առաջինն, ով նկատում է բանանը, փորձում է բարձրանալ և վերցնել այն, սակայն բարձրանալիս դույլը շրջվում է և ջուրը թափվում ` թրջելով բոլոր 4 կապիկներին:

Որոշ ժամանակ անց երկրորդ կապիկն է փորձում բարձրանալ և կրկին ջուրը թափվում է, և բոլորը թրջվում են: Իսկ երբ երրորդն է փորձում մնացած կապիկները սկսում են ծեծել նրան և չթողնել, որ բարձրանա աստիճանը:

Ջրի արգելքը վերացվում է, կապիկներից մեկն էլ փոխարինվում : Ջրի արգելքին անտեղյակ նորեկը փորձում է վերցնել բանանը, սակայն մնացած կապիկները կրկին սկսում են ծեծել նրան և խանգարել: Հետո փոխարինում են երկրորդ կապիկին, ով տեղյակ էր ջրի արգելքի մասին: Այս դեպքում կրկին նորեկը փորձում է բարձրանալ, սակայն մյուս կապիկները, այդ թվում այն մեկը, որ տեղյակ չէր ջրի արգելքի մասին, սկսում են խանգարել նորեկին:

Փորձը հանգեցնում է մի իրավիճակի, երբ վանդակում կա 4 կապիկ, որոնք չիմանալով թե ինչու, համոզված են, որ աստիճանով բարձրանալ չի կարելի, չնայած ջրի արգելքն այլևս չկա:

Այս փոխաբերությունը մենեջմենթի բնագավառում ցույց է տալիս, թե ինչպես է ձևավորվում կազմակերպության մշակույթը: Ֆրանսիական Համալսարանում Նավոյանի հակառակորդները ոչ թե դասախոսներն են կամ ուսանողները , այլ այն մշակույթը, այն համակարգը, որ ձևավորում է օրինակ ինձ նման շրջանավարտների: Այսօր համալսարանում տեղի է ունենում մի գործընթաց, որը նպատակ է հետապնդում վերացնել այն համակարգը, այն մշակույթը, որն առկա էր:

Վերջերս համալսարանից հեռացան նաև Ֆինանսների և Հաշվապահության ամբիոնի վարիչն ու մի խումբ հայտնի դասախոսներ, իսկ նորեկները, ծանոթ չլինելով Ֆրանսիական համալսարանի իրական արժեքներին, միգուցե և չգիտակցելով այդ չարաբաստիկ ինչուն, ձևավորելու են նոր` նավոյանական մշակույթ:

Ահա թե ինչու Նավոյանը հայտնի կենդանու համառությամբ փորձում է ազատվել այն դասախոսներից, ովքեր իրեն ճանաչում են, և ում շնորհիվ ինքը ժամանակին չհեռացվեց համալսարանից:Ահա թե ինչու քննական տարբերակները քննությունից առաջ ինտերնետում տեղադրելով` Նավոյանը փորձում է բթացնել կրթական համակարգը, որ համալսարանում հանկարծ պայքարող, կիրթ անհատներ չձևավորվեն:

Էյնշտեյնը մի առիթով ասել է «Միայն տիեզերքն ու մարդկային տգիտությունն է, որ սահման չունեն»: Եթե առաջինի դեպքում չգիտեմ` իրավացի է, թե ոչ , ապա երկրորդում կասկածներ չունեմ և խորապես ցավում եմ , որ սիրելի կրթօջախում տգիտությունն այնքան մեծ խտությամբ է կուտակվել, որ առողջ, կառուցողական բանավեճն արդեն տեղ չունի:


Սոկրատ Մխիթարյան
Թեման: Մտահոգություն | դիտված է: 780 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 0.0/0 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 0
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 0.0 ԲԱԼ/0 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.2335,Ռեպլ.12,Գն.2.8/63)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Սեպտեմբեր 2011  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2018