Գրադարանում գրքերն ամեն տարի համալրվում են արժեքավոր օրինակներով (ըստ ուսանողի և համալսարանի միջև կնքված պայմանագրի), և գրադարանավարը հենց այդ նույն գրքերի կազամակերպման, պահպանման և տնօրինման համար վճարվում է։
Այնինչ մեր սիրելի գրադարան-ընթերցասրահում գիրք թռցնելու բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են. ցանկացած ուսանող կարող է հեշտ ու հանգիստ մտնել գրադարան, իր պայուսակը դնել իր ուզած գիրքը և հանգիստ դուրս գալ առանց նկատվելու, քանի որ դուրս գալու դուռը գտնվում է այլ վայրում՝ հեռու գրադարանավարի աչքից (չնայած որ աչքն էլ գրադարանավարի հետ շատ հաճախ միջանցքներում է լինում)։ Շատ դեպքերում նույնիսկ անհրաժեշտություն էլ չկա այն թաքցնելու, վերցնում ես, գնում գրադարանի փոքր սրահ իբր կարդալու համար և գրքի հետ հանգիստ դուրս գալիս։ Ավելի անմխիթար վիճակում են գտնվում դիպլոմային աշխատանքները, սակայն նույն պատճառներով կազմակերպչական պահը կաղում է, որի «շնորհիվ» այսօր այդ դիպլոմային աշխատանքները լրիվ անտերության են մատնված, ով ինչ ուզի, ինչքան ուզի կանի, քանի որ գրադարանավարի աչքից հեռու են:
Գրադարանի նմանօրինակ «փայլուն» կառավարում երևի գրադարանների պատմության մեջ դեռ չի գրանցվել: Էլ չասած, որ ժամանակ առ ժամանակ գրադարանավարը, բաց թողնելով գրադարանը՝ լի ուսանողներով, դուրս է գալիս և անորոշ ժամկետով ինչ-որ տեղեր գնում: Ու ինչպես այստեղ կասեին՝ SERVEZ VOUS!!!
Եվ վերջում Բարիդրացիական Խորհուրդներ մեր գրադարանավարին
Հարգելի՛ գրադարանավար, խորհուրդ կտանք, հնարավորինս շուտ դուրս գալ այդ Ձեզ համար չարաբաստիկ աշխատանքից, քանի դեռ ինվենտարիզացիա չի եղել։ Հակառակ դեպքում նույնիսկ եթե Ձեզ բախտը ժպտա, ապա ստիպված կլինեք մի քանի ամիս անվճար աշխատել, իսկ եթե ոչ՝ մի քանի տարի։
Դիտողությունը տեղին էր Բուֆետն մասին առանձին խորագրով հետագայում անդրադառնալու ենք, իսկ եթե կան մտքեր, կարծիքներ, առաջարկներ, կամ ուղղակի ունեք որոշակի ինֆորմացիա կամ կանխատեսում, ապա կարող եք քննարկման բաժին ստեղծել մեր ՖՈՐՈՒՄի ԲՈՒՖԵՏ բաժնում տեղադրելով ձեր քննարկման թեման կամ սոց հարցումը(որը բացի սոց հարցում լինելուց նաև միաժամանակ քննարկման թեմա է).
Համալսարանի Ղեկավարությունը կարծես թե արձագանքել է այս հոդվածին, Միջոցներ են ձեռք առնվել եւ այժմ գոնե գրադարանի մուտքը այլ մասից է որն ավելի ապահով է, քանի որ ավելի վերահսկվող վայրում է գտնվում, սակայն դեռ շարունակում է կախված մնալ այն հարցը, թե այս ընթացքում ինչքան գիրք է «կորել» դրանց աչքաթողության պատճառով.
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։ Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 5.0 ԲԱԼ/2 ՄԱՍՆԱԿԻՑ