ՀՖՀՀ Ուսանողներ
Կիրակի, 18/Փետ/18, 03:26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Քննության ո՞ր տեսակն եք նախընտրում
Պատասխանողների ընդհանուր քանակ : 276

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2010 » Հօկտեմբեր » 26 » 29 դասախոսը մամուլում
29 դասախոսը մամուլում
21:07
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՐԿՂԻԿ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արմեն Դանիելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Ֆրանսիական համալսարանի նախկին դասախոսներն ընդդեմ ռեկտորի գործով երկրորդ նիստը:

Նիստի ժամանակ հայցոր կողմի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը ներկայացրեց հայցադիմումը, որով դասախոսները պահանջում են իրենց վերականգնել աշխատանքում, հարկադիր պարապուրդի մատնվելու համար վճարել իրենց` միջին աշխատավարձի չափով, ինչպես նաև վճարել չվճարված արձակուրդային գումարները և հեռացված դասախոսների աշխատանքային գրքույկները լրացնել պատշաճ կերպով: Հայցապահանջը, հայցվոր կողմի ներկայացուցչի խոսքով, ամբողջովին բխում է Աշխատանքային օրենսգրքից:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Հրանտ Գրիգորյանը նշեց, որ իրենք ամբողջությամբ առարկում են հայցապահանջի դեմ և կարծում են, որ այն պետք է մերժվի: Ըստ պատասխանող կողմի` համալսարանի ղեկավարությունը գործել է օրենքի շրջանակներում:

Հայցվոր կողմի ներկայացուցիչը նշեց, որ 2008-ին դասախոսների հետ կնքվել է պայմանագիր` մեկ տարի ժամկետով: Ժամկետի ավարտից հետո դասախոսները շարունակել են աշխատել նույն հիմքով, նրանց տեղյակ չեն պահել պայմանագրի դադարեցման մասին: Հետևաբար իրենք համարում են, որ պայմանագիրը դարձել է անորոշ ժամկետով գործող, և դասախոսներին պետք է իրազեկեին` նրանց աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Հ. Գրիգորյանը նշեց, որ դասախոսներն ունեն անհատական փոստային արկղիկներ համալսարանում և այնտեղ են գցվել աշխատանքից ազատվելու մասին տեղեկությունները:

Ա. Հակոբյանն էլ նշեց, որ նախ պետք է ապացուցել, որ դրանք իսկապես այդ արկղիկների մեջ գցվել են, ապա ավելացրեց, որ վաղուց արդեն նման ակտերն էլեկտրոնային փոստի միջոցով են ուղարկվում: "Այդ արկղիկներն արդեն 4-5 տարի ոչ ոք չի նայում”, ասաց նա, ավելացնելով, որ համալսարանի հետ աշխատանքային պայմանագրի 13.1 կետում նշվել է, որ պայմանագրի բոլոր փոփոխությունների մասին կողմերը պետք է տեղեկացվեն գրավոր կերպով, ինչը, սակայն, տեղի չի ունեցել:

Անդրադառնալով արձակուրդայինների վճարմանը` պատասխանող կողմը նշեց, որ դրանք վճարվել են` հղում կատարելով համալսարանի հաշվապահությունից վերցրած փաստաթղթին: Հայցվոր կողմի ներկայացուցիչն էլ նշեց, որ իրենք առանձին արձակուրդայիններ չեն ստացել:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը միջնորդեց դատարանին հետաձգել նախնական դատական նիստը` հավելյալ ապացույցներ ներկայացնելու համար:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, և հաջորդ նախնական դատական նիստը նշանակեց նոյեմբերի 5-ին:

ՆԱՏԱՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Թեման: Մտահոգություն | դիտված է: 782 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 0.0/0 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 0
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 0.0 ԲԱԼ/0 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.1654,Ռեպլ.5,Գն.3.9/23)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Հօկտեմբեր 2010  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2018