Lragir.am Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ֆրանսիական համալսարանի աշխատանքից ազատված դասախոսների հայցադիմումի նախաքննությունը: Համալսարանի ներկայացուցիչ Հրանտ Գրիգորյանը դատարանին ներկայացրեց հաշվապահությունից վերցված տեղեկանքը, որտեղ արձանագրված են վերջին 7 տարիների ընթացքում դասախոսներին վճարված աշխատավարձերն ու արձակուրդայինները:
Համալսարանի տրամադրած տեղեկանքն ու դասախոսների ներկայացրած բանկային քաղվածքը հակասում են իրար: Բանկից վերցված տեղեկանքում նշված է, որ դասախոսներին արձակուրդային վճարներ համալսարանը տվել է միայն 2007-ին եւ 2010-ին, իսկ համալսարանի հաշվապահության կազմած տեղեկանքում նշված է, թե դասախոսներն ամեն տարի ստացել են արձակուրդային վճարները: Դատարանը համալսարանի ներկայացուցչից պահանջեց ներկայացնել հաշվապահական տեղեկանքի իրավական հիմնավորումները` փաստաթղթերը:
Դեկտեմբերի 8-ին նշանակված դատական նիստի ժամանակ Հրանտ Գրիգորյանը պետք է ներկայացնի հայցվոր դասախոսների հրամանագրերը: Դասախոսների ներկայացուցիչ Աննա Հակոբյանը խնդրեց, որպեսզի պատասխանող կողմը ներկայացնի նաեւ 7 տարիների հրամանագրքերը, քանի որ իրենք կասկածում են, որ համալսարանը կարող է նոր հրամանագրեր ստեղծել եւ ներկայացնել դատարանին: «Ներողություն եմ խնդրում ենթատեքստի համար, բայց կարծում եմ` դժվար չէ այդ հրամանները նորից ստեղծել»,- ասաց Անահիտ Հակոբյանը: Թեեւ դատավորը խելամիտ չհամարեց, որ համալսարանի հաշվապահությունը նոր հրամանագրեր կստեղծի, այնուամենայնիվ, պատասխանողի ներկայացուցչին խնդրեց ներկայացնել նաեւ հրամանագրերը:
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։ Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 0.0 ԲԱԼ/0 ՄԱՍՆԱԿԻՑ