ՀՖՀՀ Ուսանողներ
Կիրակի, 18/Փետ/18, 03:21
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Ինչպե՞ս եք գնահատում վերջերս անցկացված բանավոր քննությունները
Պատասխանողների ընդհանուր քանակ : 214

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Մայիս » 14 » Դասախոսները հաղթեցին
Դասախոսները հաղթեցին
02:20
Դասախոսներին կփոխհատուցեն


lragir.am

2011թ. մայիսի 11-ին հրապարակված Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով բավարարվել է Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի թվով 12 ազատված դասախոսների հայցը` նրանք վերականգնվել են զբաղեցրած նախկին պաշտոններում, հօգուտ իրենց համալսարանից պետք է բռնագանձվի միջին աշխատավարձ պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև դասախոսներին պետք է վճարվի 2004-2009թթ. աշխատած ժամանակաշրջանի համար պակաս վճարված արձակուրդային գումարը 4.154.058 ՀՀ դրամի չափով:

Վճարելով այս գումարը, համալսարանը պետք է զուգահեռաբար պետության առջև կատարի նաև իր հարկային պարտավորությունները: Համալսարանից հօգուտ հայցվորների պետք է բռնագանձվի նաև 82.440 ՀՀ դրամ` որպես դատական ծախս:

Կարևոր է նշել նաև այն, որ ըստ դատարանի համոզման աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետի երկարացման վերաբերյալ համալսարանի վարչա-ֆինանսական տնօրենի և գլխավոր քարտուղարի կողմից արձակած հրամանները չեն կարող իրավական ուժ ունենալ, քանի որ նրանք այդպիսի հրաման արձակելու լիազորություններ չեն ունեցել:

Դատարանը գտել է նաև, որ '...աշխատանքային պայմանագրերը լուծվել են առանց օրինական հիմքերի..': Փաստորեն դատարանը գտավ, որ ազատված դասախոսների հետ կնքված աշխատանքային պայմանագրերն անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրեր են:

Նշենք, որ դատարանում հայցվորների ներկայացուցիչն էր Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի /ՇՊԱԿ/ փաստաբան Անահիտ Հակոբյանը: ՇՊԱԿ-երը գործում են Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքացիներին ցուցաբերում են անվճար իրավաբանական աջակցություն:
Թեման: Առաջխաղացում | դիտված է: 778 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 0.0/0 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 1
0   Spam
1 ufarstudent   (14/Մա/11 02:27)
armversion.am
Մայիս 12, 2011 | 13:04

Մայիսի 11-ին, դատարանը բավարարել է Ֆրանսիական համալսարանի դասախոսների ներկայացրած բոլոր պահանջները: Նրանք վերականգնվել են աշխատանքում, իսկ համալսարանին պարտավորեցրել է վճարել դասախոսներին հարկադիր պարապուրդի համար՝ միջին աշխատավարձի չափով, և արձակուրդայինների համար յուրաքանչյուրին` միջինը 4մլն 200 հազար դրամ առանց հարկերի, տուրքերի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին դատական կարգով աշխատանքի վերականգնված դասախոսները։

Դասախոսները պատմեցին, որ հեռացված 29 դասախոսներից 13-ն է միայն դիմել դատարան: «2010թ. Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներ ստացել են 4 ծանուցում. առաջինը տեղեկացնում էր, որ իրենց պայմանագրի ժամկետը մայիսին լրանում է, իսկ հետագա համագործակցությունը կքննարկվի, երկրորդը մի քանի օր անց հաղորդում էր, որ համալսարանը համագործակցությունն այլևս չի ցանկանում շարունակել, ևս մեկ ծանուցում` թե հուլիսի 1-ից արձակուրդ են տրամադրում դասախոսներին, և օգոստոսի 2-ից ազատում են աշխատանքից՝ 48 օր արձակուրդ տրամադրելու հիմնավորմամբ։ Ոչ մի երկրի մաթեմատիկայով հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 2-ը 48 օր չի կարող լինել»,- պատմեց դասախոս Մարատ Ատովմյանը։

«Համալսարանի ռեկտոր Ժոել լե Մորզելեքը զլացել էր թերթել Հայաստանի օրենսգիրքը՝ հասկանալու համար, որ իրենց բացատրությունները կարող են լինել առավելագույնս անհիմն»,- ասաց Գայանե Հակոբյանը:

Դասախոսներին հեռացնելիս նախապես նշել էին, թե իրենց չեն բավարարում նրանց պրոֆեսիոնալիզմը, աշխատանքային որակները, սակայն դատարանում այդ մասին չի խոսվել։ «Պարզապես նշել էին, որ մեր աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրացել են, և որոշել են այլևս չշարունակել համագործակցությունը»,- ասաց Հակոբյանը։

Հանդիպմանը դասախոսները ներկայացրեցին այն վիճակը, որ ներկայումս տիրում է համալսարանում. Այստեղ կրճատվել են դասաժամերն ու առարկաները, կրճատվել է պրակտիկայի ուղարկվող ուսանողների թիվը, կրճատել են դասապրոցեսներն ու գործնական աշխատանքները, ֆրանսերեն լեզվի գործնական խմբերը 15 հոգանոցից դարձրել են 30, ինչի պատճառով ուսանողները դիմում են անհատական պարապմունքների համար։ էապես տուժում է համալսարանական կրթության որակը և վարկը, և այդ պայմաններում ուղղակի անհրաժեշտ է, որ ղեկավարությունը փոխի իր ռազմավարությունը կամ փոխվի ղեկավարությանը:


Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 0.0 ԲԱԼ/0 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.1725,Ռեպլ.0,Գն.3.0/20)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Մայիս 2011  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2018