ՀՖՀՀ Ուսանողներ
Ձորեքշաբթի, 13/Դեկ/17, 20:54
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Ո՞ր տեսակի դասավանդման մեթոդը կնախընտրեիք
Պատասխանողների ընդհանուր քանակ : 253

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Հունիս » 24 » Ձեռնոցը նետված է Նավոյանին...
Ձեռնոցը նետված է Նավոյանին...
00:43
Ֆրանսիական համալսարանի մասին


Lragir.am

Հաշվի առնելով Ֆրանսիական համալսարանի ներկայիս ճգնաժամը, ինչպես նաև այն հանգամանքը, որ տարիներ շարունակ եղել եմ այդ համալսարանի լավագույն ուսանողներից և վարել ակտիվ հասարակական կյանք, ցանկանում եմ որոշակի պարզաբանումներ տալ և մատնանշել ելքի ուղիներ:

Համակարգային խնդիրներ: Համալսարանում տիրող իրավիճակը լավագույնս բնորոշվում է կառավարման ոլորտում հայտնի §Խաշած գորտի սինդրոմով¦, (syndrome de Grenouille ébouillantée). Երբ գորտը դնում են կաթսայի մեջ և ջուրը աստիճանաբար տաքացնում, գորտը չի նկատում ջրի տաքանալն ու վերջում սատկում է: Իսկ ահա երբ գորտին նետում են տաք ջրի մեջ, նա միանգամից զգում է ջրի ջերմաստիճանը և իսկույն ցատկում կաթսայից: Ցավոք մեր համալսարանի աշխատակիցները, հանդիսանալով աստիճանաբար վատթարացող համակարգի մի օղակ, չեն նկատում այդ համակարգի աստիճանական վատթարացումը: Համակարգում վերացել են այն կառույցները, օրինակ գիտխորհուրդը, որոնք կարող էին սթափեցնող լծակի դեր խաղալ և շտկել իրավիճակը:

Համալսարանի հստակ մոդելի բացակայություն: Կարծում եմ Ֆրանսիական Համալսարանը ցավոք չունի այն հստակ “բիզնես” մոդելը, որով պետք է դիրքավորվի շուկայում և ապահովի իր զարգացումը: Արդյունքում համալսարանն առաջնորդվում է ինտուիտիվ կառավարման մեթոդով, առանց հստակ ռազմավարության մշակման և դրա իրականացման: Արդյոք անհրաժեշտ էր ագրեսիվ տրամադրվել ուսանողների բիզնես նախաձեռնությունների դեմ և ցանկացած գնով փորձել խոչընդոտել դրանք: Ավելի խելամիտ չէ՞ր լինի սատարել այդ խմբին հաջողության հասնելու գործում: Արդյոք ներկայիս վարչակազմը չի գիտակցում, որ համալսարանին հաջողություն և պատիվ բերողը նրա շրջանավարտներն են: Կրթօջախի ուսանողի հաջողությունը նաև կրթօջախինն է, և այս համատեքստում կարծում եմ, որ Համալսարանի դիրքորոշումը, մեղմ ասած, ճիշտ չէ և փոքր-ինչ հեռատես լինելու պարագայում նույնիսկ հակասում է նրա իսկ շահերին: Ինտուիտիվ կառավարման արգասիք է նաև այն խնդիրների առաջացումը, որոնք հստակ նշված էին դասախոսների և տիկին Բախշյանի նամակներում:

Իրավիճակից ելք: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիական համալսարանի որոշ ուսանողներ, համալսարանն ավարտելով, սկսում են դասավանդել այդ բուհում: Այսպիսով կարելի է ասել ՀՖՀՀ-ն օգտագործում է իր իսկ ռեսուրսները: Իսկ ինչո՞ւ այդ նույն բուհը չի կարող օգտագործել իր ուսանողների գիտելիքները կառավարման համակարգը բարելավելու համար, ինչո՞ւ այդ բուհը Գյուղինստիտուտի դիպլոմ ունեցողին անհամեմատ բարձր է դասում, քան իր իսկ շրջանավարտներին, ովքեր Եվրոպայում, ԱՄՆ-ում բազում հաջողությունների են հասել: Ինչու± երբեք չեն հարցնում այն շրջանավարտների կարծիքը, որոնք եվրոպական երկրներների կառավարությունների կազմում են աշխատում: Մի՞թե Ֆրանսիական Համալսարանը Նավոյաններն են, կամ ֆրանսիացի ռեկտորները: Ոչ, Ֆրանսիական Համալսարանը իր ուսանողներն են, շրջանավարտները, բոլոր նրանք, ովքեր ամբողջ կյանքում կրելու են այդ համալսարանի արժեքները և ուսանող լինելու կոչումը:

Այսօր մենք պայքարում ենք մի համալսարանի համար, որ տեսել ենք, սիրել ,և որը հիմա ցավոք այնպիսին չէ, ինչպիսին ճանաչել ենք: Սակայն քանի դեռ ջուրը չի եռացել և գորտերն էլ դեռ չեն սատկել, հնարավոր է փրկել այդ համալսարանը:

Հաշվի առնելով վերոգրյալը` ես, որպես Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ, պ. Նավոյանին հրավիրում եմ հրապարակային բանավեճի` քննարկելու համալսարանի խնդիրները և իրավիճակից ելքի ուղիներ գտնելու հնարավորությունները:

Պ. Նավոյան, հուսով եմ բավականաչափ քաջություն և կամք կունենաք ինձ հետ բանավիճելու, ապացուցելու, որ Դուք իսկապես նորարար ու բանիմաց մանկավարժ եք և Ձեր ընտրած ռազմավարությունը կապահովի համալսարանի հետագա առաջընթացը: Ձեզ հնարավորություն եմ տալիս դրսևորելու ձեր բարձր մասնագիտական որակները և մեկընդմիշտ վերջ դնելու այս պատմությանը:

Սոկրատ Մխիթարյան
Թեման: Առաջխաղացում | դիտված է: 747 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 4.0/1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 0
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 4.0 ԲԱԼ/1 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.3297,Ռեպլ.20,Գն.4.1/60)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Հունիս 2011  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2017