ՀՖՀՀ Ուսանողներ
Ձորեքշաբթի, 13/Դեկ/17, 20:51
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Ձեր կարծիքով ֆրանսիական համալսարանում
Պատասխանողների ընդհանուր քանակ : 43

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2010 » Հունվար » 29 » Չներշնչե՛լ
Չներշնչե՛լ
19:30
Շնչել-արտաշնչել, շնչել-արտաշնչել… չներշնչել


Դաս է: Բոլորը կամաց-կամաց սկսում են հասկանալ, որ լսարանում եղած օդն արդեն շնչված է. պատուհան բացելու թույլտվություն վերցնելու ժամանակն է: Բացվում է պատուհանը, և մաքուր օդի փոխարեն ներս է սողում տապակած կարտոֆիլի, եփած սոխի և բազմատեսակ այլ հոտերի մի բազմաբովանդակ հավաքածու: Ոմանք փակում են քթերը՝ երանի տալով նախկին վիճակին, երբ օդ չկար շնչելու. ոմանք էլ՝ թուլանում են ու «հաճույք» ստանում:


Համալսարանում մինչև հիմա չկա օդափոխման հասարակ մի համակարգ: Ցանկացած միջակ ճարտարապետ հանգիստ կկարողանա այստեղ առանց որևէ սարքավորման օդի տաք հոսանքների ուժի օգտագործմամբ կազմակերպել անհրաժեշտ օդափոխությունը, ինչպես դա արված է մեր բնակելի շենքերում՝ երկու օդատար ուղիների օգնությամբ: Չէ՞ որ սա հսկա հաստատություն է, մոտ 1000 մարդ իր օրվա մեծ մասն այստեղ է անցկացնում:

Սակայն սայլը տեղից չի շարժվում: Ու կրկին բացվում և փակվում են լսարանների լուսամուտներն ու դռները, վիճակն էլ ավելի է վատթարանում ձմռանը, երբ պետք է ընտրություն կատարել. ցրտահարվե՞լ, թե՞ գաղջահոտախեղդ լինել:

  Դրա հիմնական պատճառն առաստաղների ցածրությունն է, դրանք նորմայից ավելի ցածր են (եթե չափանիշ ընդունենք բնակարանների առաստաղի բարձրությունը՝ 2.5-3մ, որը հաշվարկված է ոչ ավել, քան 7-10 անձանց բնակության համար, ապա այստեղ 20-70 մարդ է նստում մոտ 2.2մ բարձրություն ունեցող առաստաղի տակ: Այս թերություններն ուղղակի հավաբնային պայմաններ են ստեղծում ներսի մարդկանց համար, որոնք հինգ րոպեն մեկ դուռ ու լուսամուտ են մաշացնում:  

Իսկ ձմռանն էլ ավելի ահավոր է լինում… Համալսարանը տաքացվում է, բայց քանի որ լսարանում օդ չի լինում (ներսում 60 ուսանող է նստում, և լուսամուտներն էլ ակվարիումի պես փակվում են, բացվելիս էլ ֆիքսել հնարավոր չէ, չունեն բարդ փականներ), ուսանողները ստիպված են լինում լուսամուտները բացել, ու համալսարանի տված այդ ջերմությունը (փողերը) նրա ղեկավարության հեռատեսության արժեքին է հավասարվում (0-ի):

  Իսկ ադմինիստրացիա՞ն. ամեն մեկն իր սենյակում մեկական թանկարժեք օդորակիչ է տեղադրել և էգոիստաբար ջայլամի նման աչք է փակել իր քթի տակ օր օրի հոտող այս խնդրին:  
Թեման: Մտահոգություն | դիտված է: 975 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 4.7/3 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 1
+1   Spam
1 S.student.H   (27/Օգո/10 22:51)
Nshvac chi ayn past@, vor lusamutneri ev drneri bacvel-pakveln el katarvum e masnavorpes dasaxosneri tuyltvutyamb. Asac voch`gna xexdvi. Che aysinqn MNA ev XEXDVI! El chem asum dzmran@ bacvac patuhanic erkox tarm od@ minchev hasnum e arjevum nstoxnerin, hetevum nstacner@ sarcakalum en! sad lumped

Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 4.7 ԲԱԼ/3 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.1615,Ռեպլ.2,Գն.1.8/23)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Հունվար 2010  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2017