ՀՖՀՀ Ուսանողներ
Ձորեքշաբթի, 13/Դեկ/17, 20:50
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Ո՞ր քննության տեսակն եք համարում առավել անաչառ
Պատասխանողների ընդհանուր քանակ : 242

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2010 » Մարտ » 26 » Բուֆետ
Բուֆետ
00:44
Կարտո-ֆիլ

Դաս է: Բոլորը կամաց-կամաց սկսում են հասկանալ, որ լսարանում եղած օդն արդեն շնչված է. պատուհան բացելու թույլտվություն վերցնելու ժամանակն է: Բացվում է պատուհանը, և մաքուր օդի փոխարեն ներս է սողում տապակած կարտոֆիլի, եփած սոխի և բազմատեսակ այլ հոտերի մի բազմաբովանդակ հավաքածու: Ոմանք փակում են քթերը՝ երանի տալով նախկին վիճակին, երբ շնչելու օդ չկար, ոմանք էլ՝ թուլանում ու «հաճույք» ստանում: Սա մեդալի դեռ մի կողմն է…

  Չնայած ճաշարանի բարձր գներին, սպասարկումն էլ ետ չի մնում և գներին հակադարձ համեմատական անորակ որակ է ապահովում.
  • աշխատողները նույն ձեռքերով և՛ դրամ են վերցնում, և՛ քիթը սրբում, և՛ ուտելիք մատուցում,
  • բավականին բռի են,
  • ճաշարանի աթոռներն ու սեղաններն էլ վատ են կազմակերպված (հենց այստեղից արդեն տարբերություն է դրվում ուսանողների միջև): Սեղանների շուրջ միշտ կարելի է տեսնել տարբեր սեռական համամասնությամբ եռյակների կամ քառյակների, որոնք նույն այդ սեղաններն ու աթոռները հազվադեպ են ըստ նշանակության օգտագործում, իսկ այն ուսանողները, որոնք, իրոք, այդ սեղանների կարիքն ունեն, ստիպված են լինում կանգնած ճաշել:

    Այսպես, կա՛մ բոլորին ապահովեք համապատասխան տարածքով և սեղան-աթոռներով, կա՛մ էլ փոխարինեք այդ սրճարանառեստորանային աթոռ-սեղանները կանգնած սնվելու համար նախատեսված համապատասխան սեղաններով (ինչպես հաջող կերպով արված էր «Դոկա պիցցաի» նկուղային հարկում), որպեսզի մարդիկ արագ ճաշեն ու դուրս գան՝ թույլ տալով նույնն անել նաև մյուսներին: Սա հնարավորություն կտա բարձրացնել ոչ միայն կարգապահության մակարդակը, այլ նաև վերջիվերջո ավելացնել հաճախորդների քանակը, հետևաբար նաև շահույթի չափը, ինչի գիտակցման բացակայությունը գոնե շահամոլական առումով բնազդորեն պետք է պատկան շահառուներին մղի նշված թերությունների արագ վերացմանը: 

    Հասարակ մի օրինակ ճաշարանի կազմակերպչական աշխատանքի դդմային տրամաբանությունը նկարագրելու համար:

Ափսեները ճաշարանում դրված են մուտքի մոտ՝ առանձին տեղում, որտեղով ուսանողն անցնելիս պետք է ընտրի իրեն հարմար տրամաչափի ափսեն, որից հետո ընտրի ճաշատեսակը: Աննորմալությունը կայանում է նրանում, որ այդ ափսեները կարելի էր դնել վաճառողի մոտ, և աշխատակիցը կընտրի այն ափսեն, որը կհամապատասխանի հաճախորդի ընտրած ուտեստին:

    Ճիշտ է, սան մանրուք է, սակայն իրավիճակը այնքան խճճված է, որ ընդհանուր պատկերն իր բոլոր թերություններով հանդերձ նկարագրելու համար (100 էջանոց գիրք պետք կլիներ գրել) բավական է տալ մեկ մանրուքի հասարակ նկարագրությունը, որը հրաշալի կերպով կփոխանցի տնօրինության կառավարչական տրամաբանական «կեռ» օրինաչափությունները:

    Չնայած իր բոլոր թերություններին, ինքնին բուֆետի գոյությունը արդեն իսկ դրական երևույթ էր, սակայն վերջերս որոշում ընդունվեց փակել այն: Համալսարանի նմանատիպ հանկարծակի և անհասկանալի որոշումները շարունակում են հարցեր ու կասկածներ առաջացնել: Հուսով ենք այն կվերաբացվի, բայց ոչ նախկին թերություններով հանդերձ: 

   Հ. Գ. Խոսակցություններ են պտտվում, որ ճաշարանի շահույթի մի մասը պատկանում է իրավաբանական ֆակուլտետի դեկան Գրիգոր Բադիրյանին, մյուս մասն էլ ֆինանսավարչական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանին: Վերջինս հասարակական սննդի վաճառքի սեկտորում արմատներն ավելի խորն է ձգել և համալսարանի մուտքի մոտ արդեն փորձում է Ֆուրգոն բիստրոների (StarDog) ոստայն հյուսել՝ սենդվիչների գները սահմանելով իր իմացած ամենամեծ թվերը:        

Թեման: Մտահոգություն | դիտված է: 964 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 4.0/3 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 3
+1   Spam
3 ufaruhi   (13/Ապր/10 20:10)
es chem haskanum djvar e normal gner sahmanel??? bolor@giten vor qaxaqakirt evropakan petutyunnerum hamalsaranakan chasharanner@ ANVCHAR EN;) .chnayac mer sovac usanoxner@ amen inch kuten bayc gone kareli e matchenli lini gner@ tekuz kes gov.isk vorpakecin indz mek harcel e hetaqrqrum ba vortex ev erb e mer nor chasharan@ bacvelu ??? cool

-2   Spam
1 Nasdaq   (03/Ապր/10 14:13)
Hangstaceq, tchasharan@ pakecin

0   Spam
2 ufarstudent   (04/Ապր/10 01:54)
Նախքան հոդվածը գրելը տեղյակ էինք, որ փակելու են. wine icecream

Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 4.0 ԲԱԼ/3 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.2136,Ռեպլ.10,Գն.1.7/33)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Մարտ 2010  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2017