ՀՖՀՀ Ուսանողներ
Ձորեքշաբթի, 13/Դեկ/17, 20:53
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Ինչպե՞ս կգնահատեք քննությունների կազմակերպումը
Պատասխանողների ընդհանուր քանակ : 134

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2010 » Նոյեմբեր » 18 » Ազատված դասախոսները մամուլում
Ազատված դասախոսները մամուլում
22:31
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԲԱՆԿԻ ՏԵՂԵԿԱՆՔԻՆ

lragir.am

Այսօր Ֆրանսիական համալսարանի աշխատանքից ազատված դասախոսների ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը (նկարում ձախից առաջինը) Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին ներկայացրեց Ակբա բանկից ստացված տեղեկանքն իրենց փոխանցված գումարների վերաբերյալ: Ըստ այդ տեղեկանքի` 2004 թվականից սկսած համալսարանը դասախոսներին արձակուրդային վճարներ տվել է ընդամենը 2 տարի, այն էլ` որոշ դեպքերում ոչ թե 48, այլ 24 օրվա համար:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին համալսարանի ներկայացուցիչը դատարանին էր ներկայացրել վարչաֆինանսական տնօրենի տեղեկանքը աշխատանքից ազատված դասախոսների աշխատավարձերի եւ արձակուրդայինների վերաբերյալ: Դասախոսների ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Հակոբյանը հայտարարեց, որ իրենք համեմատել են երկու տեղեկանքները եւ որ համալսարանի ներկայացրած տեղեկանքը չի համապատասխանում չեզոք մարմնի` բանկի տված տեղեկանքին: «Եթե իրենք արդեն իսկ սխալ տեղեկանք են ներկայացրել, ի՞նչ կարիք կա միասին հաշվարկ անել»,- ասաց Անահիտ Հակոբյանը` ի պատասխան դատավորի այն առաջարկին, թե կողմերը կարող են հանդիպել համալսարանում եւ միասին ստուգել հաշվարկները:

Համալսարանի ներկայացուցիչ Հրանտ Գրիգորյանը դատարանից ժամանակ խնդրեց ներկայացված տեղեկանքին ծանոթանալու համար: Դատավոր Արմեն Դանիելյանը հաջորդ նախնական դատական նիստը նշանակեց նոյեմբերի 24-ին:

Նշենք, որ համալսարանը վերջերս աշխատանքից ազատել էր 29 դասախոսների, սակայն նրանցից միայն 12-ն են դիմել դատարան` պահանջելով իրենց վերականգնել աշխատանքում, բռնագանձել գումար հարկադիր պարապուրդի համար` միջին աշխատավարձի չափով եւ պատշաճ կարգով լրացնել իրենց աշխատանքային գրքույկները:

Մեր այն հարցին, թե ինչու մյուս դասախոսները դատարան չեն դիմել, աշխատանքից ազատված դասախոս Նարինե Կոխտիեւան պատասախանեց. «Շատերը պետական կառույցներում են աշխատում, չեն կարողացել, բայց նրանք մեզ անընդհատ զանգում են, հետաքրքրվում են»:

Իսկ առավել համարձակներն արդեն հասարակական կազմակերպություն են գրանցել` «Դասախոսների Միություն» անվանումով: Դասախոսները հայտարարում են, որ իրենց միանալու ցանկություն են հայտնել ինչպես Ֆրանսիական համալսարանի նախապատրաստական բաժնի դասախոսներ, ուսանողներ ու շրջանավարտներ, այնպես էլ այլ բուհերի որոշ դասախոսներ:

Պայքարող դասախոսները նշում են, որ իրենց միությունը կշարունակի գործել նաեւ այս դատական վեճի ավարտից հետո:

ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ
Թեման: Առաջխաղացում | դիտված է: 730 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 0.0/0 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 0
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 0.0 ԲԱԼ/0 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.1476,Ռեպլ.0,Գն.2.4/8)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Նոյեմբեր 2010  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2017