ՀՖՀՀ Ուսանողներ
Շաբաթ, 15/Դեկ/18, 09:52
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Ո՞րն է ձեզ համար ավելի կարևոր
Պատասխանողների ընդհանուր քանակ : 182

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2009 » Հօկտեմբեր » 27 » Ախ ներվեր, ներվեր...(Թե ինչից են խոսում դասախոսները)
Ախ ներվեր, ներվեր...(Թե ինչից են խոսում դասախոսները)
01:02

Հեչ, ուսանողներից

Երկու դասախոս դասամիջոցին զրուցում են իրենց առօրեական սովորական թեմաներից.
  - Վա՜յ, լսի՛, էս ի՞նչ խումբ ա ինձ հասել, մենակ տեսնես՝ ի՜նչ չար են, հանգիստ չեն նստում տեղներում, ստիպված եմ լինում շարքերի մեջ քայլել, գնալ-գալ, անեկդոտներ պատմել, որ կարողանամ ուշադրությունները գոնե միառժամանակ դեպի ինձ գրավեմ, իսկ մնացած ժամանակ հալամուլա են խաղում, ով ուզում, դուրս ա գալիս, ինչ ուզում, անում ա, էն Ղուկասին հազար անգամ կանչել եմ, բայց հենց ոտքը քաշում ա, սրանք նորից սկսում են, հազիվ կարողանում եմ էդ 80 րոպեն յոլա տանեմ մինչև ամսվա վերջը գա, աշխատավարձս ստանամ...
- Վա՜յ, լսի՛, ի՜նչ մեղկ ես, էս անգամ իմ բախտը բերել ա, լավ էրեխեք են, խելոք, ինչ ասում եմ, լսում են, մտնում եմ լսարան, դասի մի մասը դաս եմ անում, մնացածը էստեղից-էնտեղից զրուցում ենք, հետո ասում եմ, որ էս տեքստը կարողանաք կարդաք...
- Ի՞նչ տեքստ:
  - Դե, մի տեքստ, էլի, ամբիոնում ինչ ձեռքս էդ վերջին պահին ընկնում ա, հետս տանում եմ լսարան: Հա՛, ի՞նչ էի ասում... Որ կարդան, 30 րոպե շուտ դուրս կթողնեմ, իրանք էլ ստից-մտից մի երկու բան կարդում են, ... էն մարդս էլ էնքան ա զանգում, զզվացնում ա... Ստիպված տալիս եմ, որ իրանք իրանց համար մի ինչ-որ բան կարդան, մինչև ես միջանցքում ամեն 15 րոպեն մեկ համոզում եմ, որ ինձ մոտ դաս ա, նոր հետո էլ արագ կարդում են... Մի երկու անկապ տեքստ-մեքստ եմ տալիս, որ մյուս դասին մի բանով զբաղվեն, ու բաց եմ թողնում, ասում եմ, որ զգույշ գնան, որ աննկատ լինեն, թե չէ իմ վրա խոսակցություն կգա, տենց: Էրեխեքն էլ, որ իմանաս ի՜նչ ուշադիր լսում են ինձ... ոնց իրանց սովորացրել եմ, այ տենց էլ զգույշ դուրս են գալիս լսարանից ու արագ ցվրվում են:
  - Մալադեց, ես ինչքան ուզում եմ էդ վայրենիների գլուխը մտցնեմ, որ իրանց շահերից ա բխում. որ իրանց խելոք պահեն, ես շուտ ազատ կարձակեմ, չեն հասկանում, ասում են՝ էլ սրանից ազատ էլ ո՞ւր...
Մոտենում է երրորդը.
- Աղջիկնե՛ր, ինչից՞ եք խոսում:
- Հեչ, ուսանողներից...
- Վա՜յ, հազիվ պրծա դրանցից, լավ էր երեկ չուլանս հավաքելուց էն ֆրանսերենի ուսումնական ձեռնարկը գտա, դրանով սրանց մի քանի ամիս յոլա կտանեմ, մեկա սովորողը կսովորի, չսովորողն էլ չի սովորի...
Մոտենում է ամբիոնի վարիչը:
- Աղջիկնե՛ր, արդեն զանգը 25 րոպե է տվել է, եկեք կոֆեն խմենք, գնանք դասի:
- Վա՜յ, մարդս էլի զանգեց...
Դասախոսին է մոտենում արդեն 30 րոպե սպասող խմբի ներկայացուցիչը:
- Մադմազե՛լ Գլուխպահյան, մենք սպասե՞նք, թե՞ Դուք էլի դասի չեք եկել...
  - Երեխեք ջա՛ն, էսօր լավ երազ չեմ տեսել, էն իմ սովորացրած ձևով ծլկեք, գնացեք տներով, հոգնած կլինեք ինձ սպասելուց: Երեխեքին կասես՝ իրանց մի հատ էլ եմ նվեր անում. դասը մնում ա նույնը: Մտքում. «Էս գործն էլ մի գործ չի, ամեն օր ստիպված ես լինում մի պատճառ հորինես, որ դաս չանես: Գնամ տեսնեմ կոֆեի հետ ի՞նչ դեսերտ են դրել էդ քձիբները»:
Ներկայացուցիչը մտնում է լսարան:
Լսարանում. - Երեխե՛ք, դասախոսը չի եկել, տուն ենք գնում ... Ո՜ՒՌԱ՜
Թեման: Մտահոգություն | դիտված է: 1390 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 3.7/3 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 0
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 3.7 ԲԱԼ/3 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Բոլոր ժպիտները
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.1280,Ռեպլ.3,Գն.1.5/15)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Հօկտեմբեր 2009  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2018