ՀՖՀՀ Ուսանողներ
Երեքշաբթի, 13/Նոյ/18, 23:15
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
1. Մենք պահանջում ենք որպեսզի...
Պատասխանողների ընդհանուր քանակ : 445

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Մայիս » 24 » Ավելի ճշգրիտ բնորոշում քան Սոկրատինն էր, հնարավոր չէ տալ
Ավելի ճշգրիտ բնորոշում քան Սոկրատինն էր, հնարավոր չէ տալ
21:14
Ֆրանսիական համալսարանի պրոռեկտորը հայհոյել ու հարվածել է համալսարանի շրջանավարտին


news.am
Ֆրանսիական համալսարանում երեկ` մայիսի 23-ին համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը վիճել, ապա հարվածներ է հասցրել համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին:

Միջադեպին ներկա NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, երեկ Սոկրատ Մխիթարյանը անձնական խնդրով հանդիպել է Արայիկ Նավոյանի հետ, որի ընթացքում նա ձայնը բարձրացրել է համալսարանի շրջանավարտի վրա` դուրս հրավիրելով իր սենյակից, իսկ Սոկրատն էլ ասել է` հանգիստ խոսացեք: «Վեճ է տեղի ունեցել: Պրոռեկտորը նրան է վիրավորել, իսկ համալսարանի շրջանավարտն էլ ասել է` «էդ ոնց եք հաբռգել», ինչ ուզում, անում եք: Դրանից հետո Արայիկ Նավոյանը հարվածել է Սոկրատ Մխիթարյանին: Այս ամենը արձանագրել է տարածքը տեսահսկող համալսարանի տեսախցիկները»,- նշեց վեճի ականատես մեր աղբյուրը:

Համալսարանի արտաքին կապերի եւ մանկավարժական որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լուրը, թե ինքը որեւէ խնդիր է ունեցել Սոկրատ Մխիթարյանի հետ: «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում: Համալսարանի նկատմամբ վերջին շրջանում արշավ է ընթանում: Ենթադրում եմ, որ դա մաս է կազմում համալսարանի նկատմամբ գործող արշավին»,- ասաց նա: Թե ով է այդ արշավի հեղինակը, Արայիկ Նավոյանը չկարողացավ նշել` պատճառաբանելով, որ իրենք այնքան գործ ունեն անելու, որ չեն մտածում, թե ովքեր են ցանկանում իրենց վարկաբեկել: Պրոռեկտորը հաստատեց, որ երեկ ինքը տեսել է Սոկրատ Մխիթարյանին, բայց որեւէ ուսանողի հետ երբեւէ խնդիր չի ունեցել:

Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում տեղեկատվություն է հրապարկվել այն մասին որ անցած տարի հուլիսին Ֆրանսիական համալսարանից 29 դասախոսների աշխատանքից ազատելու գաղափարի հիմնական նախաձեռնող, համալսարանում համալսարանի արտաքին կապերի եւ մանկավարժական որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը երեկ` մայիսի 23-ին, բազմաթիվ ականատեսների վկայությամբ համալսարանի վարչական հարկում ինքը ծեծի է ենթարկել եւ հայհոյանքների տարափ թափել համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանի վրա:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության մեջ նշված էր նաեւ, որ Արայիկ Նավոյանի այս տարի ավարտական քննությունների գնահատման շեմը իջեցրել է, որպեսզի հնարավորություն տրվի նրա քրոջը ի վերջո ավարտել համալսարանը: «Քույրս համալսարանում է սովորում, բայց ինքը խնդիր չունի ավարտելու: Շեմը իջեցնելը եղել է համալսարանի հանձնաժողովի որոշումը` ընդառաջելու մի շարք ուսանողների: Իմ քույրիկը դրա մեջ չէր մտնում, որովհետեւ ինքը խնդիր չուներ դրա մեջ մտնելու»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի եւ մանկավարժական որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը:

Իսկ ահա համալսարանի դասախոսական շրջանի մեր լավատեղյակ աղբյուրների գնահատմամբ`Սոկրատ Մխիթարյանը փայլուն ուսանող է եղել:

Ինչ վերաբերում է պրոռեկտոր Արայիկ Նավոյանի քրոջը, ապա մեր աղբյուրների խոսքով` նա շատ վատ է սովորում, աչքի է ընկնում գռեհիկ պահվածքով, դասախոսների հանդեպ անհարգալից վերաբերմունքով: Մեր աղբյուրի հավաստիացմամբ` պրոռեկտորի քրոջն անգլերենի քննությունը զիջել եւ բարձր գնահատակ են դրել:

Ինչպես նաեւ 1in.am lragir.am
Թեման: Մտահոգություն | դիտված է: 1045 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 0.0/0 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 2
+1   Spam
2 Myriam   (26/Մա/11 19:09)
http://aravot.am/am/articles/education/93693/view

0   Spam
1 Anka   (26/Մա/11 00:57)
Հիանալի սև PR է ստացվել: Ակնհայտ է, որ դրա հեղինակներն են այն անձիք, ովքեր այդպիսով փորձել են իրենց դժգոհությունն ու բողոքն արտահայտել Ֆրանսիական Համալսարանում գործող կարգ ու կանոնի և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացների նկատմամբ: Արդյունքում, հիանալի սև PR է ստացվել պրոռեկտորի օգտին:

Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 0.0 ԲԱԼ/0 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Բոլոր ժպիտները
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.1262,Ռեպլ.3,Գն.1.5/15)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Մայիս 2011  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2018