ՀՖՀՀ Ուսանողներ
Ձորեքշաբթի, 13/Դեկ/17, 20:52
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Ո՞ր բացասական երևույթին(ներին) եք ավելի շատ հանդիպում համալսարանում
Պատասխանողների ընդհանուր քանակ : 392

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2010 » Հունիս » 18 » Ասպիրանտուրա
Ասպիրանտուրա
02:28
Ուսանողները բողոքում են


Ասպիրանտների համար նախատեսված նախորդ տարիների համեմատ ավելի քիչ տեղերը զրկում են շատերին ուսումը շարունակելու հնարավորությունից, ինչի արդյունքում նրանք պարտավոր են անցնել պարտադիր զինվորական ծառայություն:

Հասմիկ Համբաձումյան, Կովկաս

Կառավարության որոշումների արդյունքում, որոնք ընդունվել են այս տարվա մարտի 18-ին եւ ապրիլի 22-ին, զգալիորեն կրճատվել է 2010-2011 թվականների ուսումնական տարվա ասպիրանտուրայում ու մագիստրատուրայում ընդունելության տեղերը: Որոշումների դեմ բողոքող երիտասարդները հայտարարում են, թե այդ որոշումների իրագործմամբ «էական եւ անդարձ վնաս է հասցվում երկրի գիտությանը» եւ որ փոփոխությունների նպատակը բանակում ծառայողների թիվը համալրելն է: Հայաստանում զինվորական ծառայությունը պարտադիր է, եւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով զորակոչային են համարվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները: Ոչ պաշտոնական տվյալներով`տարեկան 30-ից 35 հազար տղա է զորակոչվում բանակ: Զինվորական ծառայությունից տարկետում են ստանում նրանք, ովքեր ընդունվում են ԲՈՒՀ եւ նրանք, ովքեր ուսումը շարունակում են մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում:

Ընդդիմախոսների մի մեծ զանգված համոզված է, որ մագիստրական եւ ասպիրանտական տեղերի կրճատմամբ կառավարությունը փորձում է ավելացնել այս տարի բանակ զորակոչվողների թիվը, քանի որ բանակի համալրման խնդիր կա: Այս տեսակետի կողմնակիցները բացատրում են, որ այս պահին զորակոչային տարիք են մտնում 1993-ին ծնվածները, երբ ծնելիության նվազման խնդիր կար: Վիճակագրական տվյալների համաձայն` 1993 թվականին ծնվել է միայն 59 հազար երեխա:

«Մինչև այդ որոշումը, ես շատ հանգիստ կարող էի ընդունվել մագիստրատուրա. իսպաներեն բաժնում նախորդ տարի 13 մագիստրական տեղ է եղել, բայց այս տարի 0 է: Իմ ու շատերիս իրավունքներն են խախտվել կառավարության որոշումներով», - իր զարմանքն է արտահայտում Երեւանի պետական համալսարանի Իսպաներեն լեզու եւ գրականություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող Սոս Ավետիսյանը:

Մարտի 18-ին ընդունված որոշմամբ, ասպիրանտուրայում անվճար եւ առկա ուսուցմամբ տեղերը 122-ն են դարձել (նախորդ տարի 234-ն են եղել), իսկ հեռակա ուսուցմամբ տեղերը` 247 (նախորդ տարի 145-ն են եղել): Այսինքն, այս տարի ասպիրանտուրայում բոլոր 122 ընդունվածները «Զինապարտության մասին» օրենքի համաձայն ստանում են տարկետում ու չեն մեկնում բանակ ծառայության: Դրանց թիվը, ինչպես տեսնում ենք, խիստ նվազել է:

Ապրիլի 22-ին կառավարության ընդունած որոշումը վերաբերում էր մագիստրական տեղերի քանակին: 2010/2011թթ. ուսումնական տարում առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով հատկացվել է 1543 անվճար տեղ, որը նախորդ տարվա համեմատ չի նվազել, մնացել է նույնը: Այդ տեղերից, սակայն, 1193-ը հատկացվել է առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի, իսկ 350-ը` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի անվան տակ: Նախորդ տարի թվային համամասնությունը եղել է այսպիսին` 1543 տեղից 1093-ը եղել են առանց տարկետման իրավունքի, 450 տարկետման իրավունքով տեղերն են եղել, իսկ 235-ը վճարովի տարկետման իրավունքով:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այն կարծիքին է, թե մեր երկրի իշխանությունը խախտում է ուսանողների իրավունքները եւ օրենքների նկատմամբ հարգանք չունի: «Միշտ պետք է հասարակությունն իմանա`ինչպիսին են խաղի կանոնները`հանկարծ կեսից խաղի կանոնները փոխվում են, երբ մարդիկ մինչ այդ պատրաստվել են: Բացարձակապես անթույլատրելի է, երբ ընթացքում խաղի կանոնները փոխվում են: Այսպիսի քայլերն անվստահություն են ներշնչում պետության նկատմամբ», - վստահ է իրավապաշտպանը: Պաշտոնյաները պնդում են, որ վերոհիշյալ փոփոխությունների վերաբերյալ մտավախությունները հիմք չունեն, որ քայլերն ուղղված են բացառապես կրթական համակարգի բարեփոխումներին ու ոչ մի առնչություն չունեն բանակի հետ:

«Փոփոխության արդյունքում ո´չ կրթությանը, ո´չ էլ գիտությանը որեւէ վնաս չի կարող հասցվել. այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն շարունակելու, անկախ նրանից երկու տարի է անցել, թե ինչքան, բանակից հետո կվերադառնան ու կսովորեն, կզբաղվեն գիտությամբ», - պաշտոնական տեսակետն է ներկայացնում ՀՀ ԿԳՆ բուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:

Ապրիլի 29-ից երկու շաբաթ շարունակ ուսանողները բողոքի ցույցեր արեցին Երեւանի պետական համալսարանի դիմաց, այնուհետեւ` երթեր դեպի ՀՀ Կրթության, գիտության նախարարության ու կառավարության շենքեր: Բողոքող ուսանողության թիվը մի քանի տասնյակի էր հասնում:

Ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամներից Դանիել Իոաննեսյանն ասում է, որ կառավարության այս քայլը կարճ մտածված քայլ է եւ մեծ հարված կարող է հասցնել գիտական մտքին: «Այս դեպքում մարդիկ կավարտեն օրինակ` ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատը եւ լինելով լավ ֆիզիկոսներ, չեն անցնի մագիստրատուրա, կգնան զորամասեր եւ այնտեղ, լավագույն դեպքում, կարտոֆիլ կմաքրեն կամ զենքը ձեռքին կկանգնեն: Դա ռեսուրսների շատ աննպատակահարմար օգտագործում է», - նշում է 22-ամյա Դանիելը, ով Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող է:

«Ես չեմ հիշում այնպիսի մարդ, որ գնացել է բանակ, եկել եւ զբաղվել է ֆունդամենտալ գիտությամբ ու հասել է մեծ նվաճումների», ասում է Դանիելը եւ հիշեցնում, որ ոչ երկրի վարչապետը եւ ոչ էլ կրթության, գիտության նախարարը չեն ծառայել հայկական բանակում: Իշխանության ներկայացուցիչներն իրենց հերթին հիշեցնում են, որ Ադրբեջանի հետ դեռեւս համաձայնագիր չի ստորագրվել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ չափազանցված են տեսակետները, թե կառավարության ընդունած որոշումները բանակը համալրելու միտում ունեն: Նա ասում է` բանակը համալրվում է ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներով: «Ընդհանրապես, այդ մոտեցումը ճիշտ է: Ես կարծում եմ` մարդիկ պետք է ծառայեն, մանավանդ մեր պայմաններում, երբ հակամարտությունն ավարտված չէ», - նշում է Վաղարշակ Հարությունյանը:

Նախկին պաշտպանության նախարարը ճիշտ է համարում, որ երիտասարդները բանակ զորակոչվեն անմիջապես դպրոցն ավարտելուց հետո: «Դա այն տարիքն է, որ նրանք շատ լավ ընկալում են եւ ֆիզիկապես պատրաստ են», - հիմնավորում է նախկին նախարարը ու որպես օրինակ մատնանշում հարեւան Վրաստանի բանակը, - «Այդ երկում բանակը չկայացավ, որովհետեւ ասացին` ով բուհերում սովորում է, չպիտի գնա բանակ: Իսկ մեզ մոտ ինչո՞ւ կայացավ, որովհետեւ բոլորին անխտիր կանչեցին բանակ», - հիշում է նախկին նախարարը:

Երիտասարդները կառավարությանն առաջարկում էին հրապարակայնացնելով մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ընդունելության գործընթացը պակասեցնել անօրինական ճանապարհով ընդունվողների քանակը` հօգուտ արժանավորների: Սակայն բողոքող երիտասարդների առաջարկությունները չընդունվեցին, եւ որոշումներն արդեն ուժի մեջ են մտել: Բանն այն է, որ հունիսի 1-ին լրացել է ասպիրանտուրա, իսկ հունիսի 4-ին մագիստրատուրա դիմելու վերջնաժամկետը:

«Այժմ մեր նպատակն է շարունակել պայքարել 360 օր, որպեսզի կարողանանք ազդել մյուս տարի բաշխվելիք թվերի վրա», - ասում է Դանիել Իոաննեսյանը:

Հասմիկ Համբարձումյանը www.panorama.am թղթակիցն է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

© «A1Plus.am»
Թեման: Մտահոգություն | դիտված է: 897 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 5.0/1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 0
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 5.0 ԲԱԼ/1 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.1464,Ռեպլ.1,Գն.1.2/5)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Հունիս 2010  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2017