ՀՖՀՀ Ուսանողներ
Ձորեքշաբթի, 13/Դեկ/17, 20:46
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Ուսանողի ցածր գնահատականը նաև դասախոսի ցածր գնահատականն է
Պատասխանողների ընդհանուր քանակ : 101

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2010 » Հօկտեմբեր » 21 » 29 դասախոսը մամուլում
29 դասախոսը մամուլում
18:49
ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՌԵԿՏՈՐԻ


lragir.am

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Ֆրանսիական համալսարանի նախկին դասախոսներն ընդդեմ ռեկտորի գործով առաջին նախնական նիստը: Հայցվոր կողմը պահանջում է վերականգնել աշխատանքից ազատված դասախոսներին և բռնագանձել գումար հարկադիր պարապուրդի համար` միջին աշխատավարձի չափով:

Նախնական դատական նիստի ժամանակ դատավորը ներկայացրեց, որ հայցվորներից մեկից` Աննա Ավետիսյանից, օգոստոսի 31-ին դիմում է ստացվել, որում ասվում է, որ ինքը ցանկություն չի հայտնել հայց ներկայացնել և խնդրել է հայցը չեղյալ համարել: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանն ասաց, որ Ա. Ավետիսյանն անձամբ է ստորագրել հայցադիմումի տակ: Դատավորը նշեց, որ ինքը գտնում է, որ Աննա Ավետիսյանը հրաժարվել է իր հայցից:

Դատավոր Ա. Դանիելյանը ներկայացրեց նաև, որ սեպտեմբերի 30-ին հայցադիմումի լրացում է ներկայացվել հայցվոր կողմից: Պատասխանող կողմը փաստեց, որ նույնպես ստացել է լրացումը: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Հրանտ Գրիգորյանը դատարանից խնդրեց հետաձգել դատաքննությունը, որպեսզի իրենք հնարավորություն ունենան ծանոթանալ հայցադիմումի լրացման մանրամասներին: Դատավորը բավարարեց նրա խնդրանքը: Գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 25-ին:

Մեզ հետ զրույցում հայցվոր կողմի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը տեղեկացրեց, որ հայցադիմումի լրացման մեջ իրենք ավելացրել են հայցապահանջները և խնդրել դատարանին, որպեսզի Ֆրանսիական համալսարան հիմնադրամին պարտավորեցնի պատշաճ կարգով լրացնել հայցվորների աշխատանքային գրքույկները` նրանց աշխատած ժամանակվանից սկսած և դրանք վերադարձնի վերջիններիս:

«Այսինքն, որոշ դասախոսներ աշխատում են 2000-2001 թթ. սկսած, սակայն նրանց աշխատանքային գրքույկներում լրացված է` իբր աշխատել են 2004-2005-ից: Ստացվում է` այդ տարիների աշխատանքային ստաժը կորչում է»:

Հայցադիմումի լրացման երկրորդ պահանջը վերաբերում է պատասխանողից 7 տարի չտրամադրված ամենամյա արձակուրդայինների բռնագանձմանը: «Եվ ոչ թե 24 աշխատանքային օրվա համար, այլ 48 աշխատանքային օրվա հաշվարկով»,- ասաց դասախոսների ներկայացուցիչը:

ՆԱՏԱՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Թեման: Դասախոսներ | դիտված է: 593 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 0.0/0 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 0
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 0.0 ԲԱԼ/0 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.1060,Ռեպլ.0,Գն.3.6/10)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Հօկտեմբեր 2010  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2017