ՀՖՀՀ Ուսանողներ
Երեքշաբթի, 13/Նոյ/18, 23:14
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Ձեր կարծիքով Ֆրանսիական համալսարանում գործո՞ւմ է «ծանոթ-բարեկամ» սկզբունքը
Պատասխանողների ընդհանուր քանակ : 66

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2010 » Օգոստոս » 28 » 29 դասախոսներրի ազատում (Ավելացված)
29 դասախոսներրի ազատում (Ավելացված)
19:26
Ժոել լը Մորզելեկ. «Դասախոսները ազատվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ» 


27.08.2010
Ռուզաննա Ստեփանյան
Քաղված է Ազատություն Ռադիոկայանի կայքից


Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորը հաստատել է 29 դասախոսների աշխատանքից ազատելու փաստը` նշելով, որ դասախոսների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը դադարեցվել են դրանց գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ: Հինգշաբթի օրը տարածած հաղորդագրությունում Ժոել լը Մորզելեկը տեղեկացնում է նաեւ, որ աշխատանքային պայմանագրերը դադարեցվել են համալսարանի երկու շրջանավարտների հետ, ովքեր զբաղված են գիտական աշխատանքով: Աշխատանքից ազատվել է իրավունքի ամբիոնի 84-ամյա մի դասախոս, ինչպես նաեւ անգլերեն լեզվի այն դասախոսները, ովքեր «նույնիսկ համալսարանի կողմից վճարված վերապատրաստման դասընթացի ավարտին Բրիտանական խորհրդի կողմից անցկացված քննության արդյունքում չեն ապահովել որակավորման անհրաժեշտ մակարդակ»:

«Աշխատանքից ազատված 29 դասախոսները կազմում են համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի 14.8 տոկոսը», - ասված է հաղորդագրությունում: - «Նշված դասախոսների հետ աշխատանքային պայմանագրերի դադարեցումը մանկավարժական եւ վարչական կառավարման ընթացիկ գործընթաց է եւ պայմանավորված է համալսարանի կողմից որակյալ կրթություն տրամադրելու պահանջով»:

«Վերոնշյալ դասախոսների հետ կնքված պայմանագրերը դադարեցվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ` այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով դասախոսներին», - նշում է համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը:

Անդրադառնալով գործազուրկ դարձած դասախոսների բողոքներին` ռեկտորը պնդում է, թե նրանք փաստերը ներկայացնում են խեղաթյուրված, ինչպես նաեւ հրահրում են ուսանողներին` բոյկոտելու ուսումնական գործընթացը սեպտեմբերի սկզբին, «ինչը անընդունելի է հատկապես մանկավարժական էթիկայի տեսակետից»:

Համալսարանից ազատված դասախոսները, մինչդեռ, հակադարձում են, թե ռեկտորն է խեղաթյուրում իրականությունը, քանի որ իրենց աշխատանքից ազատել են Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտմամբ:

Հանրային իրավունքի ամբիոնի դասախոս Անահիտ Հակոբյանը, ով դասավանդում է «Պետություն եւ իրավունքի տեսություն», «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ իրենց աշխատանքից ազատելու իրավունք համալսարանը չուներ: «Մեզ հետ կնքված աշխատանքային պայմանագրերը ժամկետային են եղել, կնքվել են 2008 թվականի կա'մ սեպտեմբերի 1-ին, կա'մ հոկտեմբերի 1-ին` մեկ տարի ժամկետով, եւ, համապատասխանաբար, դրանց ժամկետը լրացել է մեկ տարի անց այդ նույն օրը: Ժամկետը լրանալուց հետո, քանի որ մեր աշխատանքային հարաբերությունները շարունակվել են, չեն դադարել, դա դարձել է անորոշ ժամկետով գործող»:

Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն` եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում, եւ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

Թե որոնք են իրենց աշխատանքից ազատելու դրդապատճառները` գործազուրկ դարձած Անահիտ Հակոբյանն ասում է, թե չի կարողանում հասկանալ, իրենց համար ռեկտորի այս որոշումը անակնկալ է եղել:

«Ես կարծում եմ, որ լավագույն լուծումը կլինի դատական պրոցեսի արդյունքում կայացված դատական ակտը: Դիմել ենք Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան», - փոխանցեց Հակոբյանը` հավելելով. - «Սպասենք եւ տեսնենք, թե որ կողմը առավել հիմնավորված կներկայացնի իր փաստարկները: Դիմել ենք 14 հոգի, եւ արդեն ստացել եմ այդ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը»:

Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը չցանկացավ պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին եւ իր գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակի միջոցով խորհուրդ տվեց բոլոր հարցերով դիմել համալսարանի ռեկտորին:

Հայաստանում ֆրանսիական համալսարանում աշխատանքից ազատվել է 29 դասախոս


23.08.2010

Անուշ Մարտիրոսյան

Հայաստանում ֆրանսիական համալսարանում աշխատանքից ազատվել է 29 դասախոս` աշխատակազմի մեկ երրորդը:
«Առնվազն հիմնավորված չեն համալսարանում զանգվածային ազատումները: Ռեկտորի գործողություններով խախտվում է Սահմանադրությունը, քաղաքացիական եւ աշխատանքային օրենսդրությունը», - այս բովանդակությամբ նամակ են հղել բուհի դասախոսները Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին:

Իրավաբանական ֆակուլտետի դասախոս Մարատ Ատովմյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ ռեկտորի որոշումը հիմնազուրկ է: «Չորս ծանուցում եմ ստացել համալսարանից, որից երկուսը ոչ կնքված, ոչ էլ ստորագրված էր: Ես իմացա, որ 2010 թվականի հուլիսի 1-ին պայմանագրի ժամկետը ավարտվել է, եւ այդ հիմքով ազատվել եմ աշխատանքից: Բայց ես նման պայմանագիր չեմ ունեցել, որը պետք է 2010 թվականի հուլիսի 1-ին ավարտվեր: Ինձ հետ կնքված պայմանագիրը ավարտվել է 2008 թվականի սեպտեմբերի 1-ին, դրանից հետո ես շարունակել եմ դասավանդել, իսկ Աշխատանքային օրենսգրքի համաձայն` դա արդեն համարվում է անժամկետ աշխատանքային պայմանագիր», - նշեց Ատովմյանը` եզրակացնելով. - «Այսինքն` ժամկետային հիմքով չեն կարող պայմանագիրը լուծել»:

Անգլերենի դասախոս Գայանե Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Գործիս գիտակն ու նվիրյալ եմ եղել, մեծ ցավ եմ ապրում, որ տարիների այս տքնաջան աշխատանքը հօդս ցնդեց մեկ գրչի հարվածով»:

Ֆրանսերենի ամբիոնի դասախոս Լիլիա Դիլանյանը, իր հերթին, շեշտեց. - «Ինձ ազատում են, որ ես ունենամ գործազուրկի համբա՞վ, հետո էլ ուսանողները մտածեն, թե միգուցե ինչ-որ մի վատ բա՞ն է արել այդ դասախոսը, որ պայմանագիրը չեն երկարացրել»:

Դասախոսները դիմել են Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրանք պահանջում են իրենց վերականգնել աշխատանքում եւ համալսարանի ռեկտորից բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար` հարկադիր պարապուրդի համար:

Ֆրանսիական համալսարանում «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե պարզաբանումներ կարող է ներկայացնել միայն ռեկտորը` Ժոել լը Մորզելեկը, ով հիմա Հայաստանում չէ:

Ուսանողները սոցիալական ցանցերում իրենց բողոքն արտահայտելուն զուգահեռ նախատեսում են, ինչպես իրենք ասացին, «բոյկոտի նման ինչ-որ բան անել սեպտեմբերի 1-ի կապակցությամբ»:


Զանգվածային կրճատումներ

Քաղված է ժամանակ օրաթերթից

Հայաստանում Ֆրանսիական համալսարանից աշխատանքից ազատվել է 29 դասախոս` աշխատակազմի մեկ երրորդը, այդ թվում` կառավարման եւ իրավաբանական ֆակուլտետների դեկանները: Դասախոսներն արդեն դիմել են Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով իրենց վերականգնել աշխատանքում եւ համալսարանի ռեկտորից բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար` հարկադիր պարապուրդի համար: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս կրճատումների թիկունքում կանգնած է անձամբ Արթուր Բաղդասարյանը: Նա նպատակ ունի միջամտել եւ դասախոսներին վերականգնել աշխատանքի միայն այն բանից հետո, երբ վերջիններս դիմում գրեն եւ անդամագրվեն ՕԵԿ-ին:
Ֆրանսիական համալսարան, հայկական քցոցի. ՖՀ-ից հեռացված դասախոսների թվում է նաև ՀՀ օմբուդսմենը:


Քաղված է asekose.com

Մոտ կես ամիս է՝ ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներ զրկվել են իրենց աշխատանքից։ Պատճառը, սակայն, անհայտ է, իսկ մեկնաբանություններն էլ՝ իրարամերժ։

«Ժամանակ» թերթը գրում է, թե դասախոսները պնդում են, որ իրենց հեռացումն անհիմն է և ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտում։ Իսկ ֆրանսաիական համալսարանի ղեկավարությունը գտնում է, որ ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում։ Համալսարանի վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանի խոսքով՝ ամեն տարի համալսարանից մոտ 30 դասախոս դուրս է գալիս, և դա պարզապես նորմալ աշխատանքային պրոցես է։ «Ֆրանսիական համալսարանում դասախոսներն աշխատում են համատեղության կարգով՝ ժամանակավոր տարիֆային դրույքով։ Մենք նրանց հետ կնքում ենք մեկ տարվա աշխատանքային պայմանագիր։ Դասախոսները որակավորում են անցնում, ինչպես նաև հնարավոր է, որ այդ դասախոսի առարկան հանվի դասապրոցեսից, այդ դասախոսին առանց առարկայի մենք հո չե՞նք պահելու»,- ասել է Մեյրոյանը։

Այլ լուրերի համաձայն՝ դասախոսների աշխատանքից հեռացման պատճառը քաղաքական է՝ նրանք չեն համաձայնել անդամակցել ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին պատկանող «Օրինաց երկիր» կուսակցությանը։ Հեռացված դասախոսները, սակայն, նշել են, որ նման խնդիր համալսարանի հետ իրենք չունեն։

Հեռացված դասախոսներից 13-ը դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքը և համալսարանի ռեկտորից բռնգանձել միջին աշխատավարձի չափով գումար՝ հարկադիր պարապուրդի համար։

Ի դեպ, հեռացված դասախոսների թվում են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը և նրա ռազմական ու զինծառայողների հարցերով խորհրդական Ռուստամ Մախմուդյանը։

Թեման: Մտահոգություն | դիտված է: 1127 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 0.0/0 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 2
0   Spam
2 ufarstudent   (09/Սեպ/10 21:43)
ևս մեկ հրապարակում Armenpres kajqum

0   Spam
1 ufarstudent   (29/Օգո/10 00:30)
ՀՖՀՀ-ում կատարվող անօրինականություններն արձանագրելով՝ արդեն երկու տարի է այս անձանց մասին տարբեր կարծիքներ եմ ստանում:

Իրականում միտումները հետևյալն են՝

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆ
Ադմինիստրացիան այս համալսարանում սպեցեֆիկ է, ամեն երկու կամ երեք տարին մեկ նոր ռեկտոր է գալիս, և ուզում է մի ինչ-որ արմատական քայլի հեղինակ դառնալ, սա արդեն ծանոթ տակտիկա է, որը արդեն, կարծես, ավանդույթ է դարձել. համեմատաբար հին ուսանողները ինձ պատմել են, որ նախկին ռեկտորներն էլ իրենց՝ սրա նման քայլերն են արել, նաև, որ ուսանողները ցուցեր են արել, բայց միևնույն է, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր:

Այս ադմինիստրացիան առանձնանում է նրանով, որ միաժամանակ դասախոսական կազմի և երկու ֆակուլտետների դեկանների հետ թարսվեցին, և մի ամբողջ տարի իրար կյանք էին ուտում՝ յուրաքանչյուրն իրեն հասու լծակներով և ահա բանը հասավ սրան:

Սակայն ՀՖՀՀ-ի մշտական հովանավոր Արթուր Բաղդասարյանը այսօր ավելի մեծ պաշտոն ունի և հավանաբար կբռնի դասախոսների կողմը, որը նշանակում է, որ հակամարտությունը կլինի համեմատաբար արդեն ուժեղ կողմերի միջև, և ինչպես եղել է նախորդ ռեկտորների ժամանակ կհաղթի ԽԾԲ-ն, այսինքն՝ դասախոսները+Ա.Բաղդասարյան միությունը, որը նշանակում է, որ իշխանությունը կանցնի համալսարանում արդեն խոր արմատներ գցած ԽԾԲ-ին, և համալսարանը արդեն ավելի մեծ արագությամբ կգահավիժի դեպի անորակների շարքերը:

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ
Կարճ մի քանի դասախոսների մասին: Ազատված դասախոսների մեջ ընդգրկել են հնարավորինս անպաշտպան անձանց, ինչպես նաև այն անձանց ումից վտանգ է սպառնում, որ իր վերադասի պաշտոնը կվերցնի ավելի որակյալ լինելու պատճառով, օրինակ՝ կարող եմ ասել Մարատ Ատովմյանի մասին այնքան լավ կարծիքներ են գրում մեր կայքում, որ կարդալիս բոլորի մոտ մի հարց է առաջանում «ախր ինչու այս մարդը չէ իրավաբանականի դեկանը»: Կոխտիևան հրաշալի անձնավորություն է, ուղղակի հրաշք, ես խոսքեր չունեմ շբվել եմ նրա հետ և ինչքան իր հետ խոսում ես այնքան ուզում ես խոսել, սակայն քանի որ ոստիկանի նման չի հսկել իր ուսանողներին, մի քիչ էլ ազատ է իրեն պահել լսարանում (երբ ուզել դուրս է եկել. ասենք՝ ծխելու համար, որը ես նորմալ եմ համարում, քանի որ բոլորս ենք մարդ) համարվում է վատ դասախոս:

Գայանե Հակոբյանը շատ սպեցեֆիկ դասախոս է, շատ դժվար է ճանաչել իրեն, ուղղակի չափից շատ էմոցիոնալ է. ճիշտն ասած ես էլ եմ լսել, որ ինչ որ մութ գործերի մեջ է խառը, բայց դրանք ասեկոսներ են եղել: Անուշ Մխիթարյանը, որը նույնպես այդ ցուցակում է, այն հերթական դասախոսներից է, որը ամեն դասին բոլորին անխտիր ամեն հարմար պահի ստորացրել է, և իրեն հանել, անշուշտ, անհրաժեշտ էր: Մարդիկ ուղակի այս միտումն օգտագործել են. ամեն մեկն իր ընտրածին մտցրել է այդ ցանկի մեջ դրա համար այսպիսի շիլա շփոթ է առաջացել. լավին էլ վատին էլ ազատել են աշխատանքից: Իրավիճակն այսպես էր, որ ուշադիր լինեք այս դասախոսները ունեն մի ընդհանուր բան, բոլորն էլ հին դասախոսներ են: Համալսարանում դասախոսների մի ստվար զանգված սպայկա էր եղել եւ ամեն տեսակ անօրինականության հարցում միմյանց սատարում էին, այնպես որ ադմինիստրացիան չկարողանա որեւէ բան կասկածել, սակայն ինչպես տեսնում ենք ադմինիստրացիան լավ էլ նկատել է եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել, ու ես համարում եմ որ ճիշտ էլ արել է:

Իրականում ռեկտորը եւ գլխավոր քարտուղարը իրենց ռեզյումեյի հարցն են լուծում, ցանկանալով այնտեղ գրառել «կատարեցի արմատական փոփոխություններ» արտահայտությունը:

Իրականում դասախոսներն էլ ունեն իրենց ժամերի քանակն ավելացնելու կամ եղածը պահպանելու նպատակ, ոմանք նաեւ, մյուսների տակը քանդելով


Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 0.0 ԲԱԼ/0 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Բոլոր ժպիտները
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.3329,Ռեպլ.10,Գն.3.1/23)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Օգոստոս 2010  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2018