ՀՖՀՀ Ուսանողներ
Ձորեքշաբթի, 13/Դեկ/17, 20:43
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Ո՞րն է ձեզ համար ավելի կարևոր
Պատասխանողների ընդհանուր քանակ : 182

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Մայիս » 22 » Բարեւ ձեզ պարոն նավոյան
Բարեւ ձեզ պարոն նավոյան
19:55
Ֆրանսիականի գերիները


hraparak.am

Այս տարի ամբողջ հանրապետությունում բուհական ընդունելություն չի լինելու, քանի որ ավարտական դասարան չկա: Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ դպրոցներում սկսեցին երեխաներին մեկ դասարան «թռցնել», քանի որ դպրոցները դարձել էին 12 տարի: Հիմա արդեն եկել է այն տարին, երբ հերթը հասել է «չթռած» երեխաներին, ովքեր փոխադրվել են 12-րդ դասարան, եւ այսպիսով ընդունվելու ենթակա երեխա չկա:

Ֆրանսիական համալսարանը փող աշխատելու նոր միջոց է գտել: Պատճառաբանելով Ֆրանսիայի դեսպանատան ընդունած նոր բալային համակարգը՝ ավարտական կուրսի ուսանողներին թողնում են նույն կուրսում: Վրդովված ուսանողները դիմում են գրել՝ բացատրություն պահանջելով, թե ինչ է կատարվում: Երեխաները 5 օրում 10 քննություն էին հանձնել դեռեւս ապրիլի կեսերին:

Քննությունների պատասխանները պետք է իմանային մայիսի 2-6-ը, բայց փոխարենը իմացան մայիսի 6-ի աշխատանքային օրվա ավարտին, երբ արդեն ոչինչ չէին կարող անել պետական քննությանը մասնակցելու թույլտվություն ստանալու համար: Այլեւս ժամանակ չկար: Փաստի առաջ կանգնած ուսանողները փորձել էին դիմել իրենց գլխավոր քարտուղարին` Ալեքսանդր Մարտինետտիին, ով ի պաշտոնե պետք է կարգավորի ուսանողների հետ կապված բոլոր հարցերը:

Պարոն Մարտինետտին արհամարհել է իրեն մոտեցած ուսանողուհուն` պատճառաբանելով, թե աշխատանքային օրն ավարտվել է, եւ իրեն կարող են մոտենալ մայիսի 10-ին` հենց պետական քննության օրը: Հուսահատ երեխաներն օգնություն են խնդրել ռեկտորից, իսկ վերջինս ժպտալով պատասխանել է, թե դա իրեն չի վերաբերում, եւ ուղարկել է գլխավոր քարտուղարի մոտ: Պրոռեկտոր Արայիկ Նավոյանը միակ մարդն է, ով այդ օրն ընդունել է ուսանողներին եւ փորձել մեկնաբանել, թե ինչու են նրանք մեկ տարի եւս դատապարտված մնալու բուհում:

Ի սկզբանե համալսարանի կանոնակարգում սահմանված է եղել երկու չափանիշ՝ հաջորդ կուրս անցնելու համար. դա ամեն առարկայի խմբից (մոդուլից) մինիմում 8 միավորի վաստակումն է, իսկ ընդհանուր մոդուլների միջինը պետք է լիներ 10: Սակայն չափանիշներից մեկի չբավարարելու դեպքում գործի է անցնում ժյուրին, որը հնարավորություն ունի տվյալ ուսանողին թույլ տալ ուսումը շարունակել կամ, ինչպես տվյալ դեպքում է՝ մասնակցել պետական ավարտական քննությանը:

Այս տարի, իբր ընդառաջելով ուսանողներին, ժյուրիի ժողովի ժամանակ պրոռեկտոր Նավոյանն առաջարկել է 8-ի շեմն իջեցնել 7-ի, 10-ինը` 9-ի: Ի դեպ, այս տարի հենց նույն կուրսում մնալու խնդրի առաջ կկանգներ պրոռեկտորի քույրը` Էլինար Նավոյանը, ով նույնպես Ֆրանսիականի 4-րդ կուրսի ուսանողուհի է: Փաստորեն, պրոռեկտորը փրկել է քրոջը նույն կուրսում մնալուց, բայց միեւնույն ժամանակ «քաշել» է մյուս ուսանողներին, ովքեր ավելի բարձր վերջնական միջին գնահատական ունեին, բայց մոդուլներից մեկը 7-ից ցածր էին ստացել: Տուժած ուսանողները պատրաստվում են պայքարել իրենց իրավունքների համար, քանի որ արդար չեն համարում իրենց հանդեպ նման որոշումը:

Մարիամ Մարգարյան
Թեման: Մտահոգություն | դիտված է: 1128 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 1.0/1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 0
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 1.0 ԲԱԼ/1 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.1378,Ռեպլ.1,Գն.3.8/24)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Մայիս 2011  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2017