ՀՖՀՀ Ուսանողներ
Ձորեքշաբթի, 24/Հուն/18, 07:50
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Որքա՞ն օբյեկտիվ են գնահատել Ձեր համակուրսեցուն
Պատասխանողների ընդհանուր քանակ : 78

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Մայիս » 9 » Դասախոսների ուղերձը
Դասախոսների ուղերձը
21:52
ՄԻ ՎԱՐԿԱԲԵԿԵՔ ԱՍՊԵՏԻ ԿՈՉՈՒՄԸ

www.lragir.am

2010-ի դեկտեմբերի 18-ին «Հայաստանում ֆրանսիական հիմնադրամ»-ը, որ որպես Ֆրանսիական համալսարան է հայտնի, Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում շոու էր կազմակերպել. շրջանավարտներին հանդիսավորությամբ դիպլոմներ էին հանձնում: «Բայց ինչո՞ւ շոու», – կհարցնեք: Դե, թեկուզ միայն նրա համար, որ ոչ մի դիպլոմ էլ (այս էլ որերորդ տարին) շրջանավարտներն այդ օրը չստացան: Գեղեցիկ փաթեթավորած գունավոր, դատարկ թղթեր միայն: Դե ոչինչ, կասեք, դիպլոմը հո չկորավ, հետո կստանան:

Այս տարվա դիպլոմների հանձնումը համընկավ համալսարանի հիմնադրման տասնամյակի հետ, և ի զարմանս բոլորի, ոչ մի խոսք չասվեց համալսարանի հիմնադիր ռեկտորների և դասախոսների մասին:

Կհամաձայնեի ձեզ հետ, եթե խնդիրն այս բուհում միայն այդ լիներ: Բանն այն է, որ այդ «հետո կստանան»-ի հոգեբանությունն այս բուհում բավական լայն ընդգրկում ու տարածում ունի:

Օրինակ ընդունելության քննությունների արդյունքում անվճար սովորելու համար անհրաժեշտ բալեր հավաքած դիմորդներից այստեղ պարտադիր, նախապես ուսման առաջին կիսամյակի ամբողջ վարձն են պահանջում:

Կրկնում ենք` անվճար սովորելու համար անհրաժեշտ բալերը հավաքած դիմորդից: Նաև ուսման վարձավճարի որոշակի զեղջի իրավունք ստացածներից (այստեղ նման առաջադիմական մոտեցում էլ է գործում):

Երբ այս մասին բարձրաձայնեցին լրատվամիջոցները, համալսարանի արտաքին կապերի գծով շևալյեի («Ակադեմիական արմավենի» դասի ասպետի շքանշան) կոչմանը արժանացած պրոռեկտոր Արայիկ Նավոյանը գիտե՞ք լրագրողին ինչ պատասխանեց. «Մենք միջպետական բուհ ենք և մեզ մոտ այլ օրենքներ են» ու հետո էլ թե` «դե մենք այդ գումարները հետո վերադարձնում ենք»: Ոչ ավել, ոչ պակաս: Ախ, այդ չարաբաստիկ հետո-ն: Ականջդ կանչի, Կրթության և գիտության նախարարություն, տեսնես չգիտի՞ այս մասին:

Երևի չգիտի, թե չէ կոռուպցիայի դեմ պայքարի նոր հայեցակարգը մշակելիս ավելի փայլուն օրինակ հազիվ թե գտնվեր, ինչպես նաև չգիտի այն մասին, որ ուսանողները կրթաթոշակ ստանում են միայն պահանջելու դեպքում:

Ի դեպ, վերը նշված փաստերն, ինչպես ասում են, դեռ ծաղիկներն են: Համոզված ենք, որ համապատասխան պետական մարմինները այստեղ ահագին գործ կունենան, գուցե նաև, ի՞նչ իմանաս, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող իրավապահ մարմինները` նույնպես:

Ճշմարտության դեմ չմեղանչենք. Կրթության և Գիտության նախարարը և աշխատանքի տեսչությունն ինչ որ կերպ արդեն հետաքրքրվել են այս կառույցով: Խոսքը համալսարանի աշխատանքից հանիրավի ազատված 29 դասախոսների խնդրին է վերաբերվում:

Ինչևէ, այ էստեղից է սկսվում իսկական «հետոն» …Իսկ այդ «հետո»-ն այն է, որ աշխատանքից ազատված 29 դասախոսներից 12-ը չցանկացան հաշտվել ապօրինությունների և ավտորիտարիզմի դրսևորումների հետ, փորձեցին այնուամենայնիվ հավատալ մեր երկրում արդարության գոյությանն ու իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար դիմեցին դատարան:

Դատական լսումների առաջին իսկ նիստերից համալսարանի ներկայացուցիչը մեղմ ասած աննախանձելի իրավիճակում էր հայտնվել:

Դատավորի որևէ հարցի հստակ, սպառիչ պարզաբանում տալ չկարողանալով երբեմն աբսուրդի հասնող պատասխաններ էին հնչում:

Օրինակ. երբ հայցվոր կողմի միջնորդությամբ դատարանը պահանջեց դասախոսներին արձակուրդ տրամադրելու մասին հրամանները և հրամանագրքերը, համալսարանի ներկայացուցիչ` իրավաբան Հրանտ Գրիգորյանը, երկու շաբաթ անց դատարանին ներկայացրեց իր խոսքերով ասած ոչ ավել, ոչ պակաս «սլաբուսը», այսինքն` ողջ ակադեմիական տարվա ժամանակացույցը, պատճառաբանելով, որ «ինչ տվել են, այն էլ ներկայացրել եմ»:

Համալսարանի ներկայացուցիչն արժանահավատ չէր համարում համալսարանի կողմից կնքված փաստաթուղթը կամ կասկածի տակ էր առնում բանկային փաստաթղթերը, հիմնավորելով, թե դրանք չեն համապատասխանում համալսարանի հաշվապահական փաստաթղթերին:

Ի դեպ, հենց այս վերջին հանգամանքով պայմանավորված, դատաքննությունը ժամանակավորապես ընդմիջվել էր` մինչև դատահաշվապահական փորձաքննության արդյունքներն ստանալը:

Արդյունքներն իրենց շատ սպասել չտվեցին: Համաձայն դատահաշվապահական փորձաքննության արդյունքների, որոնց արժանահավատությանը կարելի է չկասկածել` միայն դատարան դիմած 12 դասախոսին 2004-2009 թթ. չվճարած արձակուրդային գումարը, որը ենթակա է վճարման, 4 մլն 154 հազ. 58 դրամ է, իսկ պետական բյուջե չի մտել 3 մլն դրամ:

Հիշեցնենք, որ սա միայն դատարան դիմած 12 դասախոսների մասով է: Համալսարանում աշխատում է 100-ից ավելի դասախոս:

Նրանք էլ կարող են դիմել և պահանջել: Ի դեպ, պետք է նշել, որ այս փորձաքննությունը հայցվոր կողմին անհրաժեշտ էր, որպեսզի հիմնավորեր իրենց իրավունքների խախտման ճշմարտացիությունը:

Դատարանը աշխատանքից ազատման օրինականությանն ըստ էության դեռ չի անդրադարձել: Դասախոսները հավատում են, որ դատարանն իսկապես արդար վճիռ կկայացնի ու …

Տեսնես այդ ժամանակ մարդկանց ոչ միայն հանիրավի աշխատանքից զրկող, այլև, թող ներվի ասել, անամոթաբար այդ մարդկանց գիտելիքները կասկածի տակ դնող մորզելեկները, մեյրոյանները, նավոյանները, մարտինետիները և նրանց սատարողները ինչ երգ են երգելու:

Ի դեպ, ֆրանսիական համալսարանը, քննությունների և ստուգարքների ժամանակ, մինչ օրս այդ «անգրագետ» դասախոսների կազմած թեսթերն է օգտագործում: Սա իմիջիայլոց:

Դառնանք մեր նյութի սկզբին: Շոուն, որ կազմակերպել էին անցած տարեվերջին, փաստորեն դիպլոմների հանձնման քողի տակ նպատակ ուներ ֆրանսիայում ամենահարգի կոչումներից մեկի` շեվալյեի կոչումը համալսարանի ֆինանսական գործունեության համար պատասխանատուներից մեկին` Մեյրոյանին, շնորհման արարողությանը հանդիսավորություն հաղորդելն էր:

Տեսնես Ֆրանսիայում տեղյա՞կ են, որ շեվալյեի պատվավոր կոչում են շնորհել մեկին, ով անմիջական մասնակցություն է ունեցել վերը նշված ապօրինություններին, ում շնորհիվ են նաև գոյացել իրենց բարեկամ պետության բյուջեի պարտքերը, համալսարանի ռեկտոր տիկին Մորզելեկի, գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մարտինետիի, արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի գիտությամբ և անսքող հովանավորությամբ:

Տեղին և ժամանակին է հիշել ժողովրդական մեծն իմաստությունը. «Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը` երես»:

Ֆրանսիական համալսարանի ֆրանսիացի տիկին ռեկտորը գիտի՞ (վստահ ենք, չի կարող չիմանալ), թե ինչ ասել է պետությանը հարկեր չվճարել, աշխատողների իրավունքները կոպտորեն ոտնահարել…

Իրենց երկրում նման բաները չեն ներվում: Ավելին իրավախախտին ոչ թե մեծարում, այն էլ նորընտիր Ֆրանսիայի դեսպանի ներկայությամբ, այլ պատժում են: Ելնելով դատական գործընթացի զարգացումներից, ֆրանսիական համալսարանի աշխատանքից ազատված դասախոսները հավատում են, որ մեր երկրում էլ է այդպես:

Ուզում են հավատալ: Նաև բարեկամաբար դիմում ու խնդրում են բարեկամ Ֆրանսիայի հանրապետությանը` աստծո սիրուն, մի վարկաբեկեք ասպետի վեհ կոչումը:

«Դասախոսների միություն» ՀԿ
Թեման: Դասախոսներ | դիտված է: 1030 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 1.0/1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 2
0   Spam
1 JANNA   (17/Մա/11 20:09)
Es el mtacum ei ays tari gorcers tam Fransiakan hamalsaran ........... sad

0   Spam
2 ufarstudent   (17/Մա/11 22:37)
Համալսարանը լավն է, ղեկավարնեն են վատը cool

Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 1.0 ԲԱԼ/1 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.3222,Ռեպլ.21,Գն.2.0/52)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Մայիս 2011  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2018