ՀՖՀՀ Ուսանողներ
Ձորեքշաբթի, 13/Դեկ/17, 20:46
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Արժե՞ տեղադրել դասախոսների նկարները
Պատասխանողների ընդհանուր քանակ : 124

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Մայիս » 9 » Ուսանողների արձագանքը ազատված դասախոսների մասին
Ուսանողների արձագանքը ազատված դասախոսների մասին
21:05
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴԸ


www.lragir.am

Մինչ դատարանը քննում է Ֆրանսիական համալսարանի` աշխատանքից ազատված տասնյակ դասախոսների հայցադիմումը, մենք փորձեցինք պարզել ուսանողների կարծիքը տեղի ունեցածի վերաբերյալ, քանի որ վերջիններս կարծես լուսանցքում են հայտնվել: Ուսանողներից քչերը համարձակվեցին արտահայտել իրենց կարծիքը, մասնավորապես` 2 եւ 3 կուրսի մի քանի աղջիկներ խոսեցին, որոնց անունները չենք նշի` նրանց հնարավոր խնդիրներից զերծ պահելու նպատակով:

«Մեզ ռեկտորատից ասացին, որ աշխատանքից ազատված դասախոսները լավ չեն կատարել իրենց պարտականությունները, պրոֆեսիոնալ չեն եղել իրենց գործում: Մենք նրանցից քչերին ենք ճանաչում, հիմնականում երկու հոգու, մեկը Գայանե Հակոբյանն է, անգլերենի ամբիոնի արդեն նախկին վարիչը, որը շատ լավ դասախոս էր եւ սիրում էր իր աշխատանքը: Դասերի ժամանակ նա տարբեր նյութեր էր բերում մեզ համար, դասերից ուշանալ չէր լինում, նա միայն մեկ անգամ է բացակայել դասից: Իր պահովկարող եմ ասել, որ շատ անարդարացիորեն են իրեն ազատել աշխատանքից»,- ասաց 3-րդ կուրսի ուսանողուհին:

Նրա ընկերուհին էլ ավելացրեց, թե տիկին Հակոբյանի որակավորումը միանշանակ համապատասխանում է համալսարանում դասավանդելուն:

«Իսկ Իրավունքի պատմություն դասավանդող Հովհաննես Հակոբյանը, երեւի ութսունն անց կլինի: Նա արդեն ոչ կոմպետենտ էր որպես դասախոս, քանի որ գալիս էր լեկցիան կարդում էր, ինքը լսում էր ու գնում: Մենք չէինք ստանում ներկայիս մասնագետներին անհրաժեշտ գիտելիքներ, այնպես որ նրա աշխատանքից ազատումը տեղին էր»,- ասաց 3-րդ կուրսի մեկ այս ուսանողուհի:

Ֆրանսերենի մասնագետ Նարինե Կոխտիեւայի մասին ուսանողուհին նշեց, որ նա հրաշալի դասախոս էր. «Շատ խիստ էր եւ շատ լավ զարգացնում էր եւ բանավոր, եւ գրավոր խոսքը: Կոխտիեւան հիմնականում իրավաբաններին էր դասավանդում, եւ հիմա ամենից լավ ֆրանսերեն գիտեն իրավաբանները»:

Ուսանողները համոզված են, որ Կոխտիեւային եւ Հակոբյանին աշխատանքից ազատելու հիմնական մոտիվը չէր կարող լիներ նրանց ոչ պրոֆեսիոնալիզմը, «Սակայն մենք չգիտենք, թե որն էր իրական պատճառը: Մենք տեղյակ չենք դասախոսներ-ռեկտորատ ներքին խոհանոցից»,- ասում են աղջիկները:

Մեր այն հարցին, թե արդյոք նրանք ինչ-որ քայլեր ձեռնարկել են իրենց դժգոհությունն արտահայտելու համար, ուսանողները պատասխանեցին. «Հիմնականում դրանով պետք է զբաղվեր ուսանողական խորհուրդը: Իրենք մի անգամ փորձեցին բողոքի ակցիա կազմակերպել, մի օր առավոտյան պետք է բոլորս հավաքվեինք ու դասադուլ անեինք, բայց քանի որ մեր ուսխորհուրդը բավական պատասխանատու իրեն պահեց, դասադուլը չկայացավ: Նրանք չկարողացան բոլորին հավաքել եւ իրենց կարծիքն արտահայտել»:

Աղջիկներից մեկն էլ նշեց. «Անհատ ուսանողը չի կարող բողոքի ակցիա կազմակերպել, ոչ ոք իր վրա չի վերցնի ամբողջ պատասխանատվությունը, դրանով պետք է զբաղվի ուսխորհուրդը, որը ոչ թե անձ է, այլ խորհուրդ»:

2-րդ կուրսի ուսանողուհին էլ մեզ պատմեց, որ ինքը մասնակցել է ռեկտորի հետ հանդիպմանը, որի ընթացքում հայտարարվել է, թե դասախոսներից ոմանք ամենամյա թեստ հանձնելիս անգամ ուսանողներից ցածր մակարդակ են հավաքել: «Բայց եթե ամեն տարի հանձնում են այդ թեստը, ինչո՞ւ ամեն տարի չեն հեռացվում դասախոսներ, ես չգիտեմ: Բացի այդ` ասում էին, թե դասախոսներն ուշանում էին դասերից»:

Ուսանողուհին նաեւ տեղեկացրեց, որ իրենք ամեն տարի գնահատում էին դասախոսների աշխատանքը, կողմ կամ դեմ էին արտահայտվում նրանց աշխատանքին: «Մեր մասնագիտական դասախոսներին`Թաթուլ Մանասարյանին եւ Թադեւոսյան Ջուլիետային, մենք շատ ցածր գնահատականներ էինք դրել, եւ գրեթե չկար մի ուսանող, որ գոհ լիներ նրանց աշխատանքից, այնպես որ, նրանց դեպքում մեր գնահատականներն են ազդել»:

Այդ նույն ուսանողուհին նշեց, որ անգլերենի ամբիոնի վարիչ Գայանե Հակոբյանն ու դասախոս Տաթեւ Սարուխանյանը որպես մասնագետ իրենց բավարարում էին: «Չեմ հասկանում, թե ինչու են հեռացրել Տաթեւ Սարուխանյանին, մենք սկսնակ էինք եւ գրեթե ոչինչ չգիտեինք, բայց ինքը մեզ այն մակարդակի հասցրեց, որ քննությանը մեզանից շատ գոհ էին, ինքը անփորձ էր, բայց լավ դասախոս էր, իսկ ամբիոնի վարիչի ազատումը ինձ համար աբսուրդ էր, որովհետեւ ես տեղյակ եմ, որ նա այդ թեստերից ամենաբարձր մակարդակն էր հավաքել»,- ասաց ուսանողուհին:

«Քո բողոքն արտահայտե՞լ ես ամբիոնի վարիչին աշխատանքից ազատելու կապակցությամբ»,- մեր հարցին աղջիկը պատասխանեց. «Ամբիոնի վարիչն իմ դասախոսը չի եղել եւ ճիշտն ասած` ինձ համար շահագրգիռ օղակ չկար, որի համար ես կպայքարեի, եթե բողոքի ակցիա կազմակերպվեր, ես կգնայի եւ իմ անգլերենի դասախոսի համար կպայքարեի»:

Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ալեքս Հարությունյանը նախքան հարցերիս պատասխանելը պրոռեկտոր Արայիկ Նավոյանին տեղեկացրեց, որ պատրաստվում է հարցազրույց տալ: «Մենք ոչ մի հարցազրույց չենք տալիս, ասելու բան չունենք, գործը դատարանում է, թող դատարանը որոշի»,- հայտարարեց պրոռեկտորը: Երբ նրան պարզաբանեցի, որ հարցազրույց ոչ թե իրենից եմ պատրաստվում վերցնել, այլ ուսխորհրդի նախագահից, որը պետք է անկախ լինի ռեկտորատից, Արայիկ Նավոյանը Ալեքս Հարությունյանին զգուշացրեց, որ ադմինիստրացիայի անունից ոչինչ չխոսի, իսկ որպես ուսխորհրդի նախագահ` կարող է հայտնել իր կարծիքը: Պրոռեկտորի խոսքերից պարզ դարձավ, որ նա դժգոհ է, որ լրագրողները լուսաբանում են այս թեման` համարելով, որ նրանցից շատերը պատվեր են կատարում:

Ուսխորհրդի նախագահ Ալեքս Հարությունյանն ասաց, որ երբ դասախոսներն ազատվել են աշխատանքից, ուսխորհուրդն արձակուրդում էր, ինքն էլ բացակայում էր երկրից, այնպես որ որեւէ դիրքորոշում իրենք չեն արտահայտել խնդրի վերաբերյալ: «Ուսանողներին չեն վերաբերում ադմինիստրատիվ որոշումները, ուսանողներն այստեղ են կրթություն ստանալու համար, եթե բուհը ապահովում է մեզ որակյալ մասնագետներով, մեր գործը չէ, թե ում պայմանագիրն են երկարացնում եւ ումը` ոչ»:

Աշխատանքից ազատված դասախոսների վերաբերյալ ուսխորհդրի պատասխանատու (ինչպես ուսանողներն էին նշում) նախագահն ասաց. «Անփոխարինելի մարդիկ չկան, կարծում եմ, որ համալսարանը, ուսանողները էականորեն չեն տուժել»:

Ալեքս Հարությունյանը նշեց, որ ուսանողներն իրենց չեն դիմել բողոքներով, իսկ իրենք չեն փորձել դասադուլ կազմակերպել:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ադմինիստրացիան ճնշում է ուսխորհրդին»,- ասացի հարցազրույցի վերջում: «Բնավ չի ճնշում, մենք ազատ ենք այնքանով, որքանով թույլ է տալիս մեր կանոնակարգը, նաեւ մեր երկրի Սահմանադրությունը»,- պատասխանեց Ալեքս Հարությունյանը: «Իսկ ռեկտորատի հետ լա՞վ հարաբերությունների մեջ եք»,- այս հարցին ուսխորհրդի նախագահը պատասխանեց. «Գործնական հարաբերությունների մեջ ենք բոլոր ադմինիստրատիվ մարմինների հետ»:

ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ
Թեման: Դասախոսներ | դիտված է: 967 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 0.0/0 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 0
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 0.0 ԲԱԼ/0 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.1081,Ռեպլ.0,Գն.2.0/1)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Մայիս 2011  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2017