ՀՖՀՀ Ուսանողներ
Ձորեքշաբթի, 13/Դեկ/17, 20:50
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Քննական հանձնաժողովի անդամները
Պատասխանողների ընդհանուր քանակ : 104

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2010 » Հօկտեմբեր » 5 » 29 դասախոսը մամուլում
29 դասախոսը մամուլում
23:49
Ինչո՞ւ է տիկինը ջղաձգվում
Կամ մնացածը՝ դատարանում

«Առավոտի» սեպտեմբերի 12-ի համարում տպագրված «Սպասենք դատարանի որոշմանը» վերնագրված Ֆրանսիական համալսարանի պատասխանը մեզ՝ համալսարանի նախկին դասախոսներիս համար տարօրինակ էր եւ վրդովեցուցիչ: Ի՞նչ պատասխանի մասին է խոսքը, երբ մենք որեւէ հարցադրում չենք արել, այլ զանգվածային լրատվամիջոցներով, այդ թվում՝ նաեւ «Առավոտ» օրաթերթի միջոցով, հանրությանը տեղեկացրել էինք, որ Ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտոնն առայժմ զբաղեցնող տիկինը, բավական չէ, որ խախտելով ՀՀ օրենսդրությունը, աշխատանքից հանիրավի ազատել է 29 դասախոսի, ասուլիս էր հրավիրել եւ այլեւայլ հերյուրանքներով փորձելով վարկաբեկել մեզ, միաժամանակ փորձում էր արդարացնել իր ստորագրությամբ վավերացված ապօրինությունը: Մենք մարդկանց ներկայացրել էինք իրականությունն ու նշել, որ մեր իրավունքները պատրաստվում ենք պաշտպանել դատարանում: Այս վերջին հանգամանքն է թերեւս ստիպել տիկին ռեկտորին ու իր արբանյակներին՝ իրար խառնվել: Համալսարանի պատասխանում, մանրադիտակով դիտելու պարագայում անգամ, մեր՝ աշխատանքից ազատված դասախոսներիս բարձրացրած հարցերի պատասխան հիշեցնող մեկ բառ անգամ հնարավոր չէ գտնել: Փոխարենը մեր գործընկերոջը վարկաբեկելու հերթական փորձ է, զրպարտագիր: Ամենեւին չցանկանալով իջնել զրպարտագրի հեղինակների մակարդակին, պարզապես հիշեցնենք, որ գրելով տիկին Հակոբյանի՝ թեստային առաջադրանքից ցածր գնահատականի մասին, մոռացել են նշել, որ նախորդ երկու օրերը եւ այդ օրը նույնպես Հակոբյանը խիստ վատառողջ է եղել (անգամ շտապօգնություն է հրավիրվել համալսարան, ինչը պարզելն ամենեւին էլ դժվար չէ): Մոռացել են նշել նաեւ, որ քննությունը երկու մասից էր եւ երկրորդ մասով (բանավոր խոսք) Հակոբյանը ստացել է բարձր գնահատական:

Բացի դրանից, համալսարանի կողմից վճարված երկտարյա վերապատրաստման եւ վերջում՝ գերազանց քննության արդյունքում, որը կազմակերպվել էր Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Էնդի Կիցվըլի կողմից, ստացել է վկայագիր, որի հանձնման արարողությանը ներկա են գտնվել նախկին ռեկտոր Պոլ Ռուսեն եւ գլխավոր քարտուղար Լյուսի Հուշոն: Եվ հետո, ինչպե՞ս պատահեց, որ իբր մասնագիտական այդպիսի անբավարար կարողություններով դասախոսին վստահվել էր անգլերենի ամբիոնի ղեկավարությունը եւ որ վերջինիս գերազանց բնութագրեր են տրվել բոլոր պաշտոնավարած եւ պաշտոնավարող ռեկտորների կողմից: Փակելով այս տհաճ թեման, նշենք, որ ցանկացած մանկավարժի իսկական գնահատականը Հայաստանում, Ֆրանսիայում, թե այլուր, տալիս են նրա սաները: Հակոբյանի կրթած հարյուրավոր սաների մասին այսօր գովեստով են խոսում ոչ միայն Հայաստանում: Նաեւ նրանց մասին եք դուք այսօր հպարտությամբ նշում՝ խոսելով համալսարանի հաջողությունների եւ ձեռքբերումների մասին: Ներեցեք, տիկին Ժոել, ձեր կրթած սաների եւ ընդհանրապես մանկավարժական գործունեության մասին դժվարանում ենք որեւէ բան ասել: Այսպես կոչված՝ պատասխանի մեջ ոչ մի խոսք չկա նույն այդ, եւ ոչ միայն այդ քննություններից ու որակավորման այլ դասընթացներից հետո փայլուն գնահատականների արժանացած, սակայն, միեւնույն է՝ աշխատանքից ազատված դասախոսների մասին: Ոչ մի խոսք այն մարդկանց մասին, ովքեր նման քննություն չեն էլ հանձնել (նման խնդիր նրանց առաջ չի էլ դրվել): Ավելին, մարդը աշխատանքից ազատվելուց բառացիորեն մեկ շաբաթ առաջ հրավեր է ստացել աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու մասին: Մեզ համար պարզից էլ պարզ է, թե որտեղ է թաղված շան գլուխը: Մեր դիմումին արձագանքել է ՀՀ նախագահը եւ նրա հանձնարարությամբ համապատասխան կառույցներն ուսումնասիրում են հարցը: Արդեն ունենք նաեւ ԿԳ նախարարի պատասխանը: Դատարան ենք ներկայացրել 2 հայց, որոնք ընդունվել են վարույթ: Այս ամենն է, թերեւս, ստիպում համալսարանի ղեկավարությանը՝ մեկը մյուսի ետեւից, մեկը մյուսից անհեթեթ քայլերի դիմել: Ինչպե՞ս հասկանալ, օրինակ, որ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը որոշ ազատված դասախոսների հետ ունեցած առանձնազրույցներից մեկի ժամանակ հավաստիացրել է, որ նրանք թյուրիմացաբար են հայտնվել այդ ցուցակում, սակայն պատրաստակամություն չի էլ հայտնել հրապարակավ ընդունել դա: Նման անհեթեթ քայլեր ձեռնարկելու, ասուլիսներին դեսպանատնից մարդիկ հրավիրելու եւ դրանով թեկուզ ոչ սովորական, սակայն ներքին, աշխատանքային հարցին միջազգային շուք հաղորդելու փորձի փոխարեն, լավ կլիներ, որ տիկին ռեկտորն ու իր արբանյակները մտածեին, թե դատարանի՝ մեր օգտին կայացած վճռից հետո ինչպե՞ս են հիմա էլ հիմնավորելու մեր փոխարեն աշխատանքի ընդունած մարդկանց ազատման հարցը: Իսկ դեսպանատնից մարդ հրավիրելու՝ իսկապես կարիք չկա: Դատարանում, Աստված մի արասցե, գուցե հարցեր բացվեն, որոնք քրեորեն պատժելի են ոչ միայն Հայաստանում: Իսկ տիկին ռեկտորը Ֆրանսիայի քաղաքացի է, չէ՞: Մնացածը... դատարանում:
Թեման: Մտահոգություն | դիտված է: 596 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 0.0/0 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 0
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 0.0 ԲԱԼ/0 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.2916,Ռեպլ.11,Գն.2.6/51)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Հօկտեմբեր 2010  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2017