ՀՖՀՀ Ուսանողներ
Ձորեքշաբթի, 13/Դեկ/17, 20:54
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Ո՞ր բացասական երևույթին(ներին) եք ավելի շատ հանդիպում համալսարանում
Պատասխանողների ընդհանուր քանակ : 392

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2010 » Մարտ » 26 » Բուֆետի կանոնակարգ
Բուֆետի կանոնակարգ
00:57

ՃԱՇԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
ԸՍՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ


Ճաշարանի վերաբերյալ ներքին կանոնակարգում միայն մի քանի կցկտուր բաներ կան, որոնց կեսն էլ վերաբերում է ԷՐԻԿՏԱ-ի ուսանողներին:)
Կանոնակարգի գրողներն ուսանողին՝ հատկապես ՀՖՀՀ ուսանողներին, կարծես համարում են հատուկ վտանգավոր սուբյեկտ, և նրանց իրավունքներն առանձնահատուկ խստացվում են համալսարանի ներսում, այնինչ տրամաբանական կլիներ հակառակը, չէ՞ որ սա մեր համալսարանն է:
 
ՃԱՇԱՐԱՆ
(քաղվածք ՀՖՀՀ-ի ներքին կանոնակարգից)
Այս կանոնակարգում սահմանված ընդհանուր կյանքին և վարքագծին վերաբերող բոլոր կանոնները, մասնավորապես ծխելն արգելելը, պարտադիր են ճաշարանից բոլոր օգտվողների համար՝ ՀՖՀՀ-ի բոլոր ուսանողների և աշխատողների, ԷՐԻԿՏԱ-ի բոլոր ուսանողների և աշխատողների և այլոց: Տվյալ կանոնակարգի խախտման դեպքում ՀՖՀՀ-ի ուսանողները կենթարկվեն այս կանոնակարգով նախատեսված պատժիջոցին:
ԷՐԻԿՏԱ-ի ուսանողների կողմից կատարված խախտումների դեպքում վերջինիս Տնօրինությունը տեղեկացվում է այդ մասին:
Կոպիտ խախտման դեպքում ՀՖՀՀ-ի ռեկտորի կողմից ԷՐԻԿՏԱ-ի ռեկտորի համաձայնությամբ ճաշարանի մուտքը կարգելվի:
Երրորդ անձանց կողմից թույլ տրված կոպիտ խախտումների դեպքում ՀՖՀՀ ռեկտորի կողմից կարող է արգելվել վերջիններիս մուտքը:
Գույքը վնասող անձը պարտավոր է վճարել վերանորոգման կամ այն կրկին գնելու համար պահանջվող գումարը: (քաղվածքի ավարտը. Ընդգծումները, նշումները հեղինակինն են)
 
Տեքստն ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, կարծես գրողը միզելու անսանձելի պահանջ է ունեցել, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով ստիպված է եղել առաջնահերթությունը տալ տեքստը գրել-վերջացնելուն: Սխալներին առանձին չանդրադառնալու համար այն ուղղակի կվերաշարադրվի ստորև:
 
ՃԱՇԱՐԱՆ
(քաղվածք-ի վերաշարադրում)
Սույն կանոնակարգում սահմանված ընդհանուր կյանքին և վարքագծին վերաբերող կանոնները պարտադիր են ճաշարանից օգտվողների համար:
Սույն կանոնակարգի խախտման դեպքում՝
    • ՀՖՀՀ-ի ուսանողները կենթարկվեն այս կանոնակարգով նախատեսված պատժիջոցին:
    • Երրորդ անձանց կողմից թույլ տրված խախտումների դեպքում ՀՖՀՀ ռեկտորի կողմից կարգելվի վերջիններիս մուտքը ճաշարան:

Գույքը վնասող անձը պարտավոր է վճարել այն կրկին գնելու համար պահանջվող գումարը: (վերամշակված քաղվածքի ավարտը)

 
Խմբագրվել են այն բոլոր դրույթները, որոնք հակասում են տրամաբանությանը, ՀՀ օրենսդրությանը, այդ թվում մարդու իրավունքների մի շարք դրույթներին՝ իրավահավասարությանը, սոցիալական խմբի պատկանելիության խտրականության արգելման սկզբունքներին:
 
Այնպես որ ուսանողի աչքի փուշը նկատելուց առաջ ուշադրություն դարձրեք ձեր աչքի գերանին:
Թեման: Վարչակազմ | դիտված է: 1070 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 5.0/5 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 0
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 5.0 ԲԱԼ/5 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.852,Ռեպլ.0,Գն.3.9/8)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Մարտ 2010  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2017