ՀՖՀՀ Ուսանողներ
Հինգշաբթի, 18/Հոկ/18, 18:50
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Ձեր կարծիքով ֆրանսիական համալսարանում
Պատասխանողների ընդհանուր քանակ : 44

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2009 » Հօկտեմբեր » 17 »
17:54

Հրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների ցանկը


Բրիտանական Times Higher Education ամսագիրն արդեն վեցերորդ անգամ հրապարակել է աշխարհի լավագույն համալսարանների վարկանշային աղյուսակը՝ QS World University Rankings 2009:

Ավանդույթի համաձայն՝ այս տարի էլ լավագույն տասնյակում միայն ամերիկյան և բրիտանական բուհերն են: Հարվարդը պահպանել է աշխարհի լավագույն համալսարանի տիտղոսը: Այս տարի Քեմբրիջը երկրորդ հորիզոնականից դուրս է մղել Յեյլին, որը հայտնվել է երրորդ հորիզոնականում:

Լոնդոնի համալսարանական քոլեջը չորրորդն է: Այստեղ նա փոխարինում է Մեծ Բրիտանիայի հնագույն՝ Օքսֆորդի համալսարանին, որն այս տարի Լոնդոնի կայսերական քոլեջի հետ կիսում է հինգերորդ տեղը:

Այս տարի առաջին տասնյակ է վերադարձել ամերիկյան Փրինսթոնը. նախորդ տարվա 12-րդի փոխարեն այն 8-րդն է:

Լավագույն տասնյակի մյուս տեղերը բաժին են հասել ամերիկյան բուհերին: 7-րդ տեղում Չիկագոյի համալսարանն է, 9-րդում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, 10-րդում՝ Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանը, որն անցած տարի հինգերորդն էր:

Վարկանշային աղյուսակը կազմելիս Times-ն առաջնորդվում է վեց չափանիշով՝ բարձրագույն ակադեմիական հանրության ներկայացուցիչների գնահատականները, հետազոտական աշխատանքի որակը և համալսարանի գիտնականների աշխատություններին արվող հղումների հաճախականությունը, դասախոսական կազմի մակարդակը, ուսանողների և դասախոսների թվի համամասնությունը, օտարերկրյա ուսանողների թիվը և աշխատանքի ընդունվելիս շրջանավարտների շանսերը:

«Կապիտալ» օրաթերթ
Թեման: Առաջխաղացում | դիտված է: 988 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 0.0/0 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 0
Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 0.0 ԲԱԼ/0 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Բոլոր ժպիտները
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.2998,Ռեպլ.19,Գն.2.8/43)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Հօկտեմբեր 2009  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2018