ՀՖՀՀ Ուսանողներ
Հինգշաբթի, 18/Հոկ/18, 18:49
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏGuest | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» ԿԱՅՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

» ՀԱՐՑՈՒՄ
Քննական հանձնաժողովի անդամների թվաքանակը
Պատասխանողների ընդհանուր քանակ : 124

»ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [44]
Առաջխաղացում [17]
Դասախոսներ [11]
Վարչակազմ [2]
En Français [11]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

ԳԼԽԱՎՈՐ » 2009 » Մայիս » 8 » TCF արտադրություն
TCF արտադրություն
03:05
TCF–ի քննության հնարավոր արտագրության դեպք

Սա համարվում է համեմատաբար ավելի արդար քննության տեսակ, քանի որ հայտնի է, որ ստուգվում է ոչ այստեղ։

Pre-TCF-ի քննության ժամանակ ուսանողներն ականատես են եղել հսկիչի մի շատ հետաքրքիր, բայց տարօրինակ վարքագծի, որը հիմնականում ծիծաղ է առաջացրել։ Նախ` ցուցակում չկար նշված, թե ով որ սեղանի մոտ է նստում, ինչպես դա արվում էր մյուս քննությունների ժամանակ, ցուցակում ուսանողները միայն դասավորված էին այբբենական հաջորդականությամբ։ Երբ հսկիչը մտավ լսարան, բոլորին դուրս հանեց և պահանջեց պատրաստ պահել ուսանողականները։ Ապա դռան մոտ կանգնած` նա հատ-հատ կարդում էր մասնակիցների անունները և ուշադիր զննելով ուսանողական տոմսը, համեմատելով անուն, ազգանունը իր ցուցակի հետ, ուշադիր նայելով ուսանողի երեսին ու ուսանողականի նկարին՝ ներս թողնում և խիստ պահանջում ու ստուգում, որ հանկարծ ուսանողն այլ տեղ չնստի։ 

Քննության կարգն ընհանրապես այսպես է` սկզբից բաժանում են տեստի լրացման թերթիկները, որոնք միանգամայն միանման են և ունեն A4 չափ։ Ապա բաժանվում են գրքույկները, որոնք նույնպես բացարձակապես միանման են, քանի որ միանման չլինելու դեպքում կխախտվի քննության մասնակիցների հավասարության սկզբունքը։

Հսկիչի կողմից հայտարարվեց հետևյալ կարգը. քննական նյութերը բաժանելուց հետո՝
  • արգելվում է նայել մյուսի թերթիկին կամ գրքույկին,
  • արգելվում է շրջվել կամ տեղից վեր կենալ,
  • արգելվում է բացել գրքույկները մինչև քննության սկիզբը։

Ապա հսկիչը սկսեց բաժանել քննական նյութերը՝ այն հերթականությամբ, ինչպես որ ուսանողները համարակալված էին ցուցակով (նկար 1)։ Այնինչ, նորմալ կլիներ, եթե նա դրանք բաժաներ ինչպես յուրաքանչյուրս կանեինք (նկար 2)։



Սա սկզբում դա զարմանք և ծիծաղ առաջացրեց, բայց հետո` ավելի ուշ, ամեն ինչ արդեն պարզ դարձավ։

Այսպես՝ շատ հնարավոր է, որ այդ գրքույկներից կամ թերթիկներից մի քանիսը նախօրոք լրացված լինեին, և որպեսզի դրանք բաժանելիս հասցեատիրոջը հասնեն, հատուկ հաշվակրով դրված լինեն իրենց տեղերում։ Եվ եթե հասցեատերերը ցուցակում 15–րդ և 22-րդ համարն են, ապա պատասխաններով գրքույկը կամ լրացված թերթիկը դրվում է հերթականությամբ 15-րդ և 22-րդ տեղում։ Մնում է միայն հերթականությամբ բաժանել դրանք, որից հետո տվյալ գրքույկը կամ թերթիկը կհասնի հասցեատիրոջը ։

Ահա թե ինչու միանգամայն նման քննական նյութերը բաժանվում էին խստագույնս պահպանելով ըստ ցուցակում ուսանողների հաջորդականության։
Թեման: Մտահոգություն | դիտված է: 1867 | ավելացված է ufarstudentի կողմից | ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: 4.3/3 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ: 8
+1   Spam
7 G.   (15/Մա/09 14:08)
Enqanov kap uni, vor TCF-id gnahatakan@ voroshum a qo apagan hamalsaranum. Uremn hamalsarann el petq a hnaravorins jana, vor teracumner chlinen ira clienti` usanoxi hamar! cool

-1   Spam
6 snaco   (15/Մա/09 12:41)
Kuzenai miayn hishecnel, vor TCF-i qnnutyun@ kazmakerpum e voch te mer hamalsaran@, ayl Alliance Française-@. Ayd isk patcharov aveli tchisht kliner djgohutyuner@ haytnel nranc hascein. Mer hamalsaran@ kap chuni ayd qnnutyan kazmakerpman het. cool

0   Spam
8 ufarstudent   (15/Մա/09 20:36)
Ոչ ոք այստեղ պատասխանատվության չի կանչվում, կամ վերջնագիր ներկայացվում… ուղղակի նկարագրվում է իրողությունը եւ կոռուպցիոն ՄԵԾ ռիսկերի առկայությունը։

Պատասխանատուները իրենց ենթադրությունները կանեն, ուսանողները՝ իրենց։ Ոմանք կնախընտեն պայքարել նման երեւույթների դեմ՝ եթե ոչ տեղում, ապա գոնե այս կայքի օգնությամբ տեղյակ պահելով մյուսներին, իսկ ոմանք էլ կշարունակել լռել եւ կուլ գնալ նման բաներին


0   Spam
5 G.   (14/Մա/09 21:23)
Zarmanahrash kargeri zarmanahrash pashtpanner eq!!! angry

Imaceq inchn eq pashtpanum, heto kuroren pashtpaneq!


-1   Spam
3 Miss X   (14/Մա/09 18:32)
Ապա հսկիչը սկսեց բաժանել քննական նյութերը՝ այն հերթականությամբ, ինչպես որ ուսանողները համարակալված էին ցուցակով (նկար 1)։ Այնինչ, նորմալ կլիներ, եթե նա դրանք բաժաներ ինչպես յուրաքանչյուրս կանեինք (նկար 2)։
---
1.Goyutyun uni kanon, vori hamadzayn bazhanvum en tertiknery...
2. ete hskichnery cankanayin arden patasxannerov tertiky hascnel usanoxin, dzhvar te tertikneri bazhanman hertakanutyuny mec argelq kliner!!! happy happy happy

0   Spam
4 ufarstudent   (14/Մա/09 20:17)
Հարգելի Miss X

1.Նախ, խնդրում եմ հղում կատարել այն նորմին, ըստ որի հսկիչը պարտավոր է ըստ հերթականության բաժանել։
2.Բաժանման հերթականությունը ոչ թե արգելք է, այլ խթան։


+1   Spam
2 G.   (11/Մա/09 20:12)
Erevuyt@ harceri teghiq e talis.
Anhrajesht e texekutyun@ targmanel franseren!

-1   Spam
1 Zig   (11/Մա/09 19:20)
Nostradamusy dzer mot erexaya

Հավատացնում ենք, որ ցանկացած տրամաբանորեն փաստարկված քննադատություն շատ ավելի ազդեցիկ եւ օգտակար է բոլոր կողմերի համար։
Միայն դրական կամ բացասական վերաբերմունքն արտահայտելու համար կարող եք ուղղակի գտնահատել նյութը | | 4.3 ԲԱԼ/3 ՄԱՍՆԱԿԻՑ
Name *:
Email *:
Բոլոր ժպիտները
Code *:
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…



»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.2415,Ռեպլ.4,Գն.3.8/31)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
06/Դեկ/16 20:39 .. Lusine 
ov inc kogni djgohutynov, nvirvac, arag, sirelinerov kazmel barakapakc...

28/Ապր/15 17:49 .. english man 
Ov kogni indz gtnel anglerenum ankanon bayere, bayeri ancyal dzever@ <...

21/Մար/14 14:56 .. >>><<< 
Universities KILLER

10/Մար/14 21:14 .. սուրեն 
23/Նոյ/13 12:07 .. G.SAHAKYAN 
ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴ !!! ԲԱՆԻՄԱՑ ՄԱՍՆԱԳԵՏ !!! ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԱՎ ՄԱՐԴ !!!
...

07/Օգո/13 21:48 .. Lena 
knerq voreve vek@ karox e asel iravabanakani varci chap@????

ԱՎԵԼԻՆ...

free counters


» ՄՈՒՏՔ

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Մայիս 2009  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2018