ՀՖՀՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Երեքշաբթի, 09/Փետրվար/10, 02:07
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Guest | ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ (RSS)
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
» Site menu

» ՀԱՐՑՈՒՄ
Ո՞ր քննության տեսակն եք համարում առավել անաչառ
Պատասխանողների ընդհանուր քանակ : 31

» ՆՈՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐ
Մտահոգություն [22]
Առաջխաղացում [7]
Դասախոսներ [6]
Վարչակազմ [0]
En Français [6]

» ՈՒՂԻՂ ԶՐՈՒՅՑ (CHAT)

Main » Նորությունների արխիվ

Ձրի՜ գրքեր… Ձրի՞, գրքե՞ր


Գրադարանում գրքերն ամեն տարի համալրվում են արժեքավոր օրինակներով (ըստ ուսանողի և համալսարանի միջև կնքված պայմանագրի), և գրադարանավարը հենց այդ նույն գրքերի կազամակերպման, պահպանման և տնօրինման համար վճարվում է։

Այնինչ մեր սիրելի գրադարան-ընթերցասրահում գիրք թռցնելու բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են. ցանկացած ուսանող կարող է հեշտ ու հանգիստ մտնել գրադարան, իր պայուսակը դնել իր ուզած գիրքը և հանգիստ դուրս գալ առանց նկատվելու, քանի որ դուրս գալու դուռը գտնվում է այլ վայրում՝ հեռու գրադարանավարի աչքից (չնայած որ աչքն էլ գրադարանավարի հետ շատ հաճախ միջանցքներում է լինում)։ Շատ դեպքերում նույնիսկ անհրաժեշտություն էլ չկա այն թաքցնելու, վերցնում ես, գնում գրադարանի փոքր սրահ իբր կարդալու համար և գրքի հետ հանգիստ դուրս գալիս։ Ավելի անմխիթար վիճակում են գտնվում դիպլոմային աշխատանքները, սակայն նույն պ... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 19 | ԱՄՍԱԹԻՎ: 05/Փետրվար/10 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 5.0/1 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)

Շնչել-արտաշնչել, շնչել-արտաշնչել… չներշնչել


Դաս է: Բոլորը կամաց-կամաց սկսում են հասկանալ, որ լսարանում եղած օդն արդեն շնչված է. պատուհան բացելու թույլտվություն վերցնելու ժամանակն է: Բացվում է պատուհանը, և մաքուր օդի փոխարեն ներս է սողում տապակած կարտոֆիլի, եփած սոխի և բազմատեսակ այլ հոտերի մի բազմաբովանդակ հավաքածու: Ոմանք փակում են քթերը՝ երանի տալով նախկին վիճակին, երբ օդ չկար շնչելու. ոմանք էլ՝ թուլանում են ու «հաճույք» ստանում:


Համալսարանում մինչև հիմա չկա օդափոխման հասարակ մի համակարգ: Ցանկացած միջակ ճարտարապետ հանգիստ կկարողանա այստեղ առանց որևէ սարքավորման օդի տաք հոսանքների ուժի օգտագործմամբ կազմակերպել անհրաժեշտ օդափոխությունը, ինչպես դա արված է մեր բնակելի շենքերում՝ երկու օդատար ուղիների օգնությամբ: Չէ՞ որ սա հսկա հաստատություն է, մոտ 1000 մարդ իր օր... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 33 | ԱՄՍԱԹԻՎ: 29/Հունվար/10 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 5.0/1 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)


UFAR-ի վկաները

Առաջին հայացքից այս երկու ուսանողական կառույցները՝ JMC-ն և Ուսանողական խորհուրդը, կարծես թե, ուսանողներին են պատկանում, սակայն առաջարկում ենք ուշադիր նայել երկրորդ անգամ:

JMC
Կազմակերպություն, որի նպատակներն ընթերցելիս տպավորություն է առաջանում, թե կարծես աշխարհն է շալակել: Սակայն սա այն հերթական հասարակ հասարակական կազմակերպություններից է, որի նպատակն է անել ամեն ինչ, միայն թե ակտիվ ուսա... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 236 | ԱՄՍԱԹԻՎ: 04/Դեկտեմբեր/09 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 4.0/4 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (9)


Ճուտիկի տրամաբանություն


Մի ճուտիկ պառկում է գետնին և ոտքերը վեր տնկում, մոտենում են մի քանի կենդանի և հարցնում, թե այդ ինչ է անում, նա էլ թե՝ ասում են՝ երկինքը փուլ է գալու, երկինքն եմ պահում, բոլորը ծիծաղում են, թե դու ինչպես կարող ես քո այդ բարալիկ ոտքերով հսկա երկինքը պահել, նա էլ թե՝ ես իմ բաժին երկինքն եմ պահում:

Ուսանողներից մեկի հետ էի զրուցում. վրդովված էինք այն փաստով, որ այսուհետ թույլ չեն տալու աշխատող ուսանողներին աշխատանքի բերումով դասերից բացակայել, ու մարդիկ ստիպված են լինելու ընտրություն կատարել: Երբ առաջարկեցի միավորվել ու մի ինչ-որ բան ձեռնարկել, մի այնպիսի բան, որը հնարավորություն կտար ոչ միայն այս հարցի դեմ դուրս գալ, այլ նաև հետագայում նման այլ անարդար որոշումներին հակադարձ պատասխան տալու մի մեխանիզմ ստեղծել, այդ մտքից նա շատ ոգևորվեց, սկսեցինք քայլերը մշակել:
Այդ նույն օրը նա ... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 174 | ԱՄՍԱԹԻՎ: 19/Նոյեմբեր/09 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 5.0/2 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)

Comment cuire un professeur?


A tous les professeurs…
Est-ce-que vous pouvez prendre deux œufs non cuits, un demi kilo de farine, sucre, 100 grammes de beurre, quelques fraises et bananes et de l`eau? Vous vous sentez mal? Peut-être vous avez une nausée? Mais vous avez mange une tarte qui a une recette plus riche que celle-ci.

Mes chers, les ingrédients et leurs volumes sont moins importants que la façon de les servir et leurs proportions.

Beaucoup de professeurs entrent dans la salle et donnent aux étudiants farine, œuf, eau, beurre, sucre, quelques professeurs crachent même dedans, quelques-uns servent avec une petite cuillère, les autres oublient le couteau et la fourchette, les autres le jette par terre sans faire cuire, et l`étudiant est oblige de comprendre ce que ca serait en état organise et bien proportionnel.

L`ho... Շարունակությունը...
Category: En Français | ԴԻՏՎԱԾ Է: 271 | ԱՄՍԱԹԻՎ: 03/Նոյեմբեր/09 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)

Բոլորս մարդասպան ենք


Այս մեղադրանքը քեզ անարդա՞ր է թվում, բայց չէ՞ որ քո անտարբեր լռությամբ է, որ ապագայում ցանկացած խուճապային իրավիճակում (նույնիսկ՝ կեղծ) կարող է մահանալ հենց քեզ հարազատ և սիրելի անձնավորությունը՝ կոխրճվելով խուճապահար ամբոխի ոտքերի տակ, որովհետև մեր համալսարանում մարդիկ նման հարցերին ոչ թե մատների, այլ ոտքերի մատների արանքով են նայում: Չհաշված այն, որ դրանց մասին այստեղ բազմիցս ահազանգել ենք (հատուկ երկու լեզուներով), բայց արձագանք չկա, որը, նորից ենք կրկնում, հանցավոր անփութություն է, սա դանդաղ գործող ական է, որտեղ հարցը նրանում չէ, թե այդպես կլինի թե ոչ, այլ նրանում, թե երբ դա կլինի:

  Ամբողջ ցավը ոչ միայն ադմինիստրացիայի հանցավոր անփութության, այլ նաև այս հարցի մասին բոլոր լռողների՝ այդ թվում հենց ուսանողների հանցավոր անգործության և հանցավոր անտարբերության մասին է: Լռելով դրա մասին՝ դուք ինքստինքյան ապագայի ... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 207 | ԱՄՍԱԹԻՎ: 29/Հօկտեմբեր/09 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)

Թե ինչեր բացահայտեց դեռ չմիացրած տեսախցիկը


Տեսախցիկի ներմուծումը հաճելի անակնկալ էր, սակայն ոչ բոլորի համար. հետաքրքիր տարբերություն կա անցյալ տարվա և այս տարվա իրավաբանական ֆակուլտետի ուսանողների միջեւ, անցյալ տարի, մեղմ ասած, բախտավոր չէին: Իրենց հետ ինչ ուզում, անում էին Իրավաբանականի ֆակուլտետի դեկանը համալսարանի ռեկտորի թողտվությամբ. միաժամանակ 3-5 բանավոր քննություն էին նշանակում, քննության ժամանակ ինչ ընթացակարգ ուզում, կիրառում էին: Այս տարի կարծես, թե տեղաշարժեր կան. Համալսարանը որոշում ընդունեց տեսախցիկ տեղադրել և ձայնագրել ամբողջ բանավոր քննությունների ընթացքը, և ահա անակնկալ....

  Միանգամից հանվեցին իրավաբանական ֆակուլտետի տեսական առարկաներից բանավոր քննությունները: Շատերի մոտ դա հասկանալի զարմանք առաջացրեց, քանի որ տարվա սկզբից պարոն Բադի... Շարունակությունը...
Category: Առաջխաղացում | ԴԻՏՎԱԾ Է: 253 | ԱՄՍԱԹԻՎ: 28/Հօկտեմբեր/09 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 1.0/1 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)

Ժպտացե՛ք, ձեզ նկարում է ՀՖՀՀ-ի տեսախցիկը


Ինչքան էլ դժգոհ լինենք մեր համալսարանից, բայց միեւնույն է, չենք կարող չնկատել համալսարանի N-22 (22.09.2009) հրամանով նախատեսված բանավոր քննությունների ընթացակարգին վերաբերող հրաշալի տեղաշարժը: Մեր կայքի անունից այդ մտքի հեղինակին (ներին) հայտնում ենք մեր գոհունակությունը արդարության եւ օբյեկտիվության ուղղությամբ իրենց կատարած խիզախ եւ չափազանց օգտակար ներդրման համար, որը վստահ ենք, որ իր դրական ազդեցությունը կունենա համալսարանում դասախոսների սուբյեկտիվության կիրառման հարցում՝ դրանով վերջ դնելով այն արատավոր փոփոխություններին, որ ներմուծվել էին իրավաբանական ֆակուլտետի դեկանի կողմից:

Չնայած որ հրամանում կան որոշակի կանոնակարգման բացեր, որոնք ա... Շարունակությունը...
Category: Առաջխաղացում | ԴԻՏՎԱԾ Է: 187 | ԱՄՍԱԹԻՎ: 28/Հօկտեմբեր/09 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)


Լեկցիա, թե՞ օրորոցային


Հեռուստատեսությամբ բոլորս ենք տեսել արեւելյան վանականների կողմից դարերի ընթացքում մշակված մեդիտացիոն մեթոդների հարուստ մշակույթը, որն այս օրերին իր փորձարկումների փուլն է անցնում ՀՖՀՀ-ում լեկցիաների ժամերին: Սակայն այս մեդիտացիան տարբերվում է մյուս իր արեւելյան տեսակից. սա ժամանակակից մեթոդ է, որն աշխատում է նույնիսկ դիմադրողների վրա, այստեղ հատուկ ոտքերի դասավորություն կամ դիրք անհրաժեշտ չէ, սա միանգամայն այլ, մոդեռն տարբերակ է. ուսանողները նստում են, իրենց դիմաց նստում է դասախոսը, եւ զանգը հնչելուն պես սկսվում է մեդիտացիան: Դասախոսի կողմից կամացուկ լսվում է միապաղաղ եւ միատոն շարականի եւ ռեպի հիբրիդին նմանվող մի մզզախառը ձայն, որը, գնալով, կախարդում է լսարանին, եւ բոլորը կամաց-կամաց փակում են իրենց աչքերը, որոշ ուսանողներ խիզախում են գլուխները դնել սեղանին, գերազանցիկները ձգտում են կենտրոնանալ մզզոցի... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 140 | ԱՄՍԱԹԻՎ: 27/Հօկտեմբեր/09 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 5.0/1 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)


Հեչ, ուսանողներից

Երկու դասախոս դասամիջոցին զրուցում են իրենց առօրեական սովորական թեմաներից.
- Վա՜յ, լսի՛, էս ի՞նչ խումբ ա ինձ հասել, մենակ տեսնես՝ ի՜նչ չար են, հանգիստ չեն նստում տեղներում, ստիպված եմ լինում շարքերի մեջ քայլել, գնալ-գալ, անեկդոտներ պատմել, որ կարողանամ ուշադրությունները գոնե միառժամանակ դեպի ինձ գրավեմ, իսկ մնացած ժամանակ հալամուլա են խաղում, ով ուզում, դուրս ա գալիս, ինչ ուզում, անում ա, էն Ղուկասին հազար անգամ կանչել եմ, բայց հենց ոտքը քաշում ա, սրանք նորից սկսում են, հազիվ կարողանում եմ էդ 80 րոպեն յոլա տանեմ մինչեւ ամսվա վերջը գա, աշխատավարձս ստանամ...
- Վա՜յ, լսի՛, ի՜նչ մեղկ ես, էս անգամ իմ բախտը բերել ա, լավ էրեխեք են, խելոք, ինչ ասում եմ, լսում են, մտնում եմ լսարան, դասի մի մասը դաս եմ անում, մնացածը էստեղից-էնտեղից զրուցում ենք, հետո ասում եմ, որ էս տեքստը կարողանաք կարդաք...
- Ի՞... Շարունակությունը...
Category: Մտահոգություն | ԴԻՏՎԱԾ Է: 203 | ԱՄՍԱԹԻՎ: 27/Հօկտեմբեր/09 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 3.0/2 | ՌԵՊԼԻԿՆԵՐ (0)

1 2 3 4 5 »
»ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՅՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Bookmark and Share


ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Այլ գործիքներ


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…

»ՊԱՏԱՀԱԿԱՆ ՆԿԱՐ ՊԱՏ ԲԱԺՆԻՑ
(Դիտվ.497,Ռեպլ.21,Գն.2.9/12)
Այլ նկարներ...

»ՎԵՐՋԻՆ ՌԵՊԼԻԿՆԵՐԸ
05/Փետրվար/10 10:00 .. krasatulya 
Shat lavn a mer papin ...

05/Փետրվար/10 02:44 .. krasatulya 
Mi xosqov *******... (lav imastov) haves mard!

05/Փետրվար/10 02:42 .. krasatulya 
Shat partachanach mard e, bayc dra muyre hanum e myus dasaxosneric...H...

05/Փետրվար/10 02:37 .. krasatulya 
05/Փետրվար/10 02:35 .. krasatulya 
SHat bari kin, hargum em! RESPECT!

05/Փետրվար/10 02:34 .. krasatulya 
badiryani govabanac Soghomonyane... Edqan asum en masnaget, masnaget.....

ԱՎԵԼԻՆ...

» ՄՈՒՏՔ
Էլ–Փոստ:
ԾԱԾԿԱԳԻՐԸ:

» ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«  Փետրվար 2010  »
ԿիրԵրկԵրեՉոՀիՈւրՇաբ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

» ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Google PageRank Checker
Copyright MyCorp © 2010