ՀՖՀՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
«Օջախային», Կամ Այսպես Ասած «Ներքին Խոհանոցային» - ՖՈՐՈՒՄ
Ձորեքշաբթի, 13/Դեկ/17, 20:54

| ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԳԼԽԱՎՈՐ | ԳՐԱՆՑՈՒՄ  | ՄՈՒՏՔ | ՀԱՇՎԻՉ | |
[ ՎԵՐՋԻՆ ԳՐՎԱԾՔՆԵՐ · ԱՆԴԱՄՆԵՐ · ՖՈՐՈՒՄԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ · ՓՆՏՐԵԼ · RSS ]
Page 1 of 11
ՖՈՐՈՒՄ » ՁԵՐ ԹԵՄԱՆ » ԸՆԴՀԱՆՈՒՐ » «Օջախային», Կամ Այսպես Ասած «Ներքին Խոհանոցային»
«Օջախային», Կամ Այսպես Ասած «Ներքին Խոհանոցային»
ufarstudentDate: Հինգշաբթի, 14/Մա/09, 12:36 | Message # 1
Generalissimo
ԽՈՒՄԲ: ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
Messages: 43
ՆՎԵՐՆԵՐ: 1
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ: Գծից դուրս
«Օջախային», Կամ Այսպես Ասած «Ներքին Խոհանոցային» մտածելակերպի մասին, որը հատուկ է որոշ մարդկանց, որոնք միշտ էլ տուժվել են եւ կտուժվեն իրենց այդ մտածելակերպի պատճառով.
Նման մտածելակերպից «ԲՈՌՇԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ», վստահ եմ, որ մի օր ԿԱԶԱՏՎԵՆՔ ԱՅԴ ՉԱՐԻՔԻՑ...

Իսկ եթե ոչ, ուրմեն Մեղքը մեր վիզը...
Լինեմ ավելի պարզ՝ ՄԻ ՇԱՏ ԼԱՎ ասացվածք կա
/ ԵՐԲ ԵԶՆ ԸՆԿՆՈՒՄ Է ԴԱՆԱԿԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ/
Փորձեք «ընկնել» ու կտեսնեք այն ինչ տեսել են շատ շատերը...

ՉԿԱ «ներքին խոհանոց». ամեն քաղաքակիրթ երկրում կան արհմիություններ, որոնք հատուկ ստեղծված են որպես «ընդդիմություն» ադմինիստրացիային. Այսինքն՝ որպես ընդդիմություն հենց այդ «ներքին խոհանոցին», որ չգիտես ինչու ԳՈՎԵՐԳՎՈՒՄ Է հենց ադմինիստրացիայի կողմից:

«ՆԵՐՔԻՆ ԽՈՀԱՆՈՑ»
Ստիպված եմ առանձին անդրադառնալ այս ԿԱՐԾՐԱՏԻՊԻՆ, քանի որ այն շատ է տարածված ավանդապաշտ/կամ հայերեն տարբերակով ՔՅԱՌԹՈՒ/ հայերի մոտ.

Կառուցվածքը. այն մարդիկ, ովքեր իրենց արած սխալ քայլերի համար չեն ուզում խայտառակ լինել/պատասխանատվություն կրել բաց հասարակության առջեւ, եւ ուզում են շարունակել իրենց նման գործելաոճը, միշտ մարդկանց հրավիրում են «ՆԵՐՔԻՆ ԽՈՀԱՆՈՑ».

ՍԱ ՍԱՐԴՈՍՏԱՅԻՆԻ նման բան է, ով այս կանոնը պահում է հետագայում հենց ինքն այս կանոնով ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է.

Եթե դուք միայն ՓՈՐՁԵք մի ինչ-որ ժողովի ժամանակ տալ Բադիրյանի կողմից մեզ քաջ ծանոթը ծեծկռտուքի արդարացի բարոյական գնահատականը, ես վստահ եմ, որ դուք համալսարանում երկար չեք մնա, եւ ծանր վիճակում կհայտնվեք, այնքան ծանր, որ ինքներդ էլ կհասկանաք, թե իրականում ինչ բարեկամա-ծանոթա-հարեւանա-շահամոլական շղթա է գործում համալսարանի ներսում, եւ այդ պահից ի վեր ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵՐ ՇԱՐՔԵՐԸ.

ԱՅՆ ժամանակ, էլ, ՀՖՀՀ-ի վարկ կերեւա՜, էլ, նորմալ ուսման երես կտեսնե՜ք...
էլ չեմ ասում դիպլոմի մասին...

Սա մի տերմին է, որը միայն ձեռնտու է համալսարանի բարձր պաշտոնյաներին, եւ աշխատում է մնացած բոլորի դեմ թե ուսանողների, թե՛ ադմինիստրացիայի, թե՛ դասախոսների։ Որ վառ ապացույցն է այն փաստը որ համալսարանի բարձրաստիճան պաշտոնյաները վախենում են եւ թշնամաբար են տրամադրվում ցանկացած հանրային միջոցներից օգտվող թե՛ ուսանողից, թե՛ դասախոսից, թե՛ աշխատակցից։

Եվ ընդհանրապես գնալ դեպի «ՆԵՐՔԻՆ ԽՈՀԱՆՈՑ», սա քայլ է դեպի միջին դարեր. ԽՍՀՄ-ն էլ «ներքին խոհանոց» արեց, եւ հիմա չկա... Ժողովրդավարական հասարակարգը թելադրում է իր կանոնները, իսկ դրանցից առաջնայինը ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆՆ Է (բացեք ցանկացած ֆրանսիական քաղաքական թերթ եւ ձեր մազերը բիզբիզ կկանգնեն, թե ինչ դաժանությամբ ու մանրամասնորեն են այնտեղ քննադատում իրենց սեփական նախագահին, պառլամենտին, կառավարությանը, գյուղապետին, ուսուցչին ու աշակերտին)

ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ բոլոր զարգացած երկրների գլխավոր նախապայմանն է...

 
ՖՈՐՈՒՄ » ՁԵՐ ԹԵՄԱՆ » ԸՆԴՀԱՆՈՒՐ » «Օջախային», Կամ Այսպես Ասած «Ներքին Խոհանոցային»
Page 1 of 11
Search:

Google PageRank Checker
Copyright MyCorp © 2017