ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՈԴՎԱԾ 129. ՀԻՎԱՆԴԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՉՏԱԼԸ
1. Հիվանդին առանց հարգելի պատճառի օգնություն ցույց չտալն այն անձի կողմից, ով պարտավոր էր դա ցույց տալ, եթե հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԱՅՍ ՏԵՍԱԿ ԾԱՆՐ ԱՐԱՐՔԻ ՀԱՄԱՐ ԱՅՍՔԱՆ ՔԻՉ ՊԱՏԺԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼ, ԻՍԿ 2-ՐԴ ԿԵՏԸ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԽԱՂ ՈՒ ՊԱՐ Է